486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ «Հաջողակների ակումբի»–ի անդամների համար
15:55
27 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ «Հաջողության ճանապարհը» խորագիրը կրող դասախոսությամբ «Հաջողակների ակումբ»-ի անդամների համար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Հաջողակների ակումբ»–ը ստեղծվել է «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որն իր մեջ ընդգրկում է 15-17 տարեկան 15 երիտասարդ։

Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրեց «Ինչպե՞ս դառնալ հաջողակ» զեկույցը՝ բացահայտելով հաջողակ լինելու իր գաղտնիքները, ինչպես նաև կիսվեց նշանակալի ձեռքբերումներ ունեցող մարդու հաջողության բանաձևով և խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ լինել նպատակասլաց։

«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում։ Վստահ եմ, որ դուք էլ ձեր հերթին ձեր գիտելիքներով կբացահայտեք այն մեծ ներուժը, որը ձեզ ապագայում կօգնի կերտել ձեր հաջողության ճանապարհը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք շարունակում ենք Beeline-ի հետ համագործակցությունը՝ մեկ այլ շատ կարևոր ծրագրային բաղադրիչում, որն է ներառել ստեղծագործ, քննադատական մտածողության, շահագրգիռ պատանիների և ստեղծել հարթակ ու հնարավորություն նրաց համար հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց, մասնագետների, նրանց մտածելու առիթ տալ իրենց իսկ հաջողության բանաձևը կերտելու: Այսօր, առիթը մեծ է, քանի որ Beeline-ի գլխավոր տնօրենն է կիսվելու իր հաջողության բանաձևով»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

«Հաջողակների ակումբ»–ի անդամներն ընտրվել են նախնական դիմումների արդյունքում, այնուհետև հանդիպումների ընթացքում քննարկվել են հաջողակ դառնալու հնարավորությունները, հաջողության հասնելու տարբեր մոտեցումներ, մոդուլներ, նպատակներ ձևակերպելու գաղափարը, ինչպես նաև մասնակիցները ծանոթացել են տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց ելույթներին։ Ակումբի հանդիպումները կրում են շարունակական բնույթ, որի ընթացքում քննարկվում է նաև ծրագրի շրջանակում ստեղծվող տրամաբանական խաղի գաղափարը, որի պատրաստ լինելուց հետո երիտասարդները կհամակարգեն դպրոցներում մրցույթի անցկացման գործընթացը։

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է«Մենք ենք» ներառական թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են երեխայի/անհատի զարգացմանն ու ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ» Հայաստանի 4 մարզերում (Վայոց Ձոր, Արագածոտն, Արարատ, Կոտայք) և Երևանում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: