439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ի աջակցությամբ իրականացվել է «Տատիկից զինվորին» ծրագիրը

19:59
09 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփել է «Տատիկից զինվորին» ծրագիրը։

Ինչպես հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր սնունդով և հագուստով ապահովել որևէ սահմանային զորամասի զինծառայողներին։

2016թ.–ի հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում Կողբի սահմանային զորամասի զինծառայողները ստացան գաթա և գուլպաներ` պատրաստված Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում բնակվող տատիկների կողմից։

«Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին: «Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին և զինծառայողներին, և մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը», – նշել է Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ինչպես նշել է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը, նախագիծը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը սիրում և գնահատում է իր զինվորին։

«Ի սկզբանե նախատեսում էինք, որ նախագծին կմասնակցեն միայն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները, իսկ նույն գյուղերում բնակվող երեխաները կօգնեն նրանց: Սակայն նախագծին մասնակցություն ունենալու և մեր զինվորների համար ինչ-որ բան անելու ցանկություն հայտնեցին ոչ միայն գյուղերի բնակիչները, այլ նաև Երևանում բնակվող մարդիկ և կազմակերպություններ: Արդյունքում նախագիծը դարձավ ոչ թե «Տատիկից զինվորին», այլ «Ազգից զինվորին» , –նշել է Հայրապետյանը։
 
Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար