ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline ընկերությունն անցած մեկ տարվա ընթացքում գրանցել է բաժանորդային բազայի ռեկորդային աճ, որը կազմել է գրեթե 100 000 հաճախորդ, ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն` նշված է ընկերության հաշվետվությունում:
«Հայաստանում Beeline-ը ճանաչվել է որպես «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր», իսկ ընկերության բրենդային սմարթֆոններն ամբողջ տարվա ընթացքում վաճառքների առաջատար են եղել հայաստանյան շուկայում: Ընդհանուր առմամբ մեկ տարվա ընթացքում իրացվել է շուրջ 25 000 Beeline սմարթֆոն և պլանշետ»,-ասված է հաղորդագրությունում:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերությունն իրականացրել է շուրջ 80 ծրագիր մայրաքաղաքում և երկրի բոլոր մարզերում: Ընկերությունը հիմնական ուշադրությունը դարձնում է երեխաների և երիտասարդների աջակցությանը` օգնելով նրանց փոխել կյանքը դեպի ավելի լավը:
«Հաճախորդների սպասարկման ոլորտում հատկանշական է Facebook սոցիալական ցանցում հաճախորդների սպասարկման ծրագրի ներդրումը, ինչպես նաև հաճախորդների հավատարմության ցուցանիշի` Net Promoter Score (NPS), բարձրացմանն ուղղված գլոբալ ծրագիրը, որի հարցումներին մասնակցել է ընկերության ավելի քան 125 000 բաժանորդ։ Հարցումների նպատակն է բաժանորդների տեսանկյունից բացահայտել ընկերության զարգացման ամենանշանակալի ուղղությունները, մասնավորապես, խոսքը վերաբերում է հաճախորդամետության գործընթացին, սպասարկման որակի բարձրացմանը, նոր ապրանքների, ծառայությունների և հավելվածների մշակմանը, ինչպես նաև ցանցի զարգացմանը»,-նշվում է հաղորդագրությունում:
Հաճախորդների հետադարձ կապի շնորհիվ ընկերությունը ստացել է ավելի քան 13 հազար արձագանք և ավելի քան 11 հազար առաջարկ: Տվյալների այս վերլուծությունը հիմք հանդիսացավ ծառայությունների, սակագնային փաթեթների և սարքավորումների համար առավելագույն մատչելի գների առաջարկման քաղաքականությանը շարունակելուն, ընդ որում, այս ամենին միանալը, գնելը կամ օգտվելը նախկինի նման պարզ է և հարմար: Beeline–ի աշխատակիցները սկսել են օգտագործել MQA հատուկ հավելվածը: Այն ներբեռնվում է հեռախոսի միջոցով և ֆոնային ռեժիմով հնարավորություն է տալիս մշտապես հետևել բջջային ցանցի և ինտերնետի որակին: Այս ամենը խթան հանդիսացավ գրեթե ամբողջովին վերացնել բջջային կապի ծածկույթի թույլ գոտիները:
«Ավարտին է մոտենում Հայաստանում Beeline-ի գործունեության հերթական տարին, և այս ամսվա ընթացքում մենք կանցնակցնենք ևս մեկ հարցում մեր հաճախորդների շրջանում: 2015 թ. ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մի շարք խոշոր ծրագրերի իրականացնելուն` ձգտելով գործով ցույց տալ իր սերը հաճախորդների նկատմամբ, ունենալ սոցիալական ուղղվածություն և, որն ամենակարևորն է, լավագույն գնով առաջարկել պարզ և հարմար ծառայություններ: Մենք մեր բաժանորդներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել առաջիկա հարցմանը և գնահատել այս տարվա ընթացքում մեր ընկերության աշխատանքը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում