535.62
7.44
480.03
+27
Եղանակը Երևանում
Հայ

Բանանի 10 օգտակար հատկությունները

19:20
23 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի- Արմենիա/. Գիտնականները հայտնաբերել են, որ բանանը կարող է ցանկացած հաբից արդյունավետ կանխել որոշ առողջական խնդիրներ, գրում է magicworld.su-ն:

Բանանի օգտագործումը կարևոր նշանակություն ունի մեր առողջության համար: Այն մեզ տալիս է մեծ քանակի վիտամիններ, սպիտակուցներ և այլ սննդարար նյութեր: Բանանը պարունակում է տիամին, ռիբոֆլավին, նիացին և ֆոլաթթու, որն էներգիայի հիմնական աղբյուրն է: Այս պտուղը նաև բջջանյութի հիանալի աղբյուր է, ինչը մեզ ազատում է մի շարք հիվանդություններից:

Եվ այսպես, ի՞նչ օգուտ կարող է տալ մեզ բանանը.

1. Էներգիա

еда, банановый смузи

Բանաններն էներգիայի լավ աղբյուր են, հենց այդ պատճառով մարզիկների սննդակարգում միշտ կա բանան՝ էներգիայի պակասը լրացնելու նպատակով:

2. Սթրես

Բանանները բավականին լավ օգնում են սթրեսը հաղթահարելու գործում: Դրանք պարունակում են տրիպտոֆան ամինաթթու, որն օգնում է լավ տրամադրություն պահպանելուն: Բանանները նաև պարունակում են կալիում և մագնիում, որոնք նույնպես պայքարում են սթրեսային վիճակների դեմ:

3. Սիրտ

Բանաններն օգտակար են նաև սիրտ-անոթային համակարգի համար: Դրանք օգնում են պայքարել հիպերտոնիայի դեմ նույն կալիումի հաշվին:

4. Հիշողություն

Բանանն ամեն օր կաթով օգտագործելը բարելավում է հիշողությունը:

5. Անեմիա (սակավարյունություն)

бананы, диета, здоровье

Բանանը երկաթ է պարունակում, և այդ պտուղը սննդակարգում կանոնավոր ներառելու դեպքում հեմոգլոբինի մակարդակը բարձրանում է, այնպես որ այն շատ օգտակար է երկաթի պակասի դեպքում:

6. Հորմոններ

Բանանը կարգավորում է հորմոնալ ֆոնն օրգանիզմում: 

7. Հղիություն

Բանանը կարգավորում է շաքարի պարունակությունը հղիների արյան մեջ, ինչը նպաստում է առավոտյան թուլության կանխմանը:

8. Ստամոքս

банан

Բարձր սննդարարության շնորհիվ բանաններն օգնում են վերահսկել ստամոքսահյութի թթվայնությունը: Բժիշկները նշում են, որ բանաններն օգնում են ստամոքսում լորձի շերտի հաստացմանը, ինչը նվազեցնում է խոցի առաջացման ռիսկը:

9. Գլյուկոզայի մակարդակն արյան մեջ

Բանանները պարունակում են B խմբի վիտամիններ, որոնք օգնում են նորմայի սահմաններում պահել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

10. Բջջանյութ

Բանանները բջջանյութի լավ աղբյուր են: Դրանց օգտագործումը նախաճաշին նվազեցնում է փորկապության հավանականությունը և կարգավորում է աղիների աշխատանքը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը:
16:06
17 Մայիսի 2019
Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։