536.6
7.56
476.68
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ազնավուրի որդին պատմել է Հայաստանի համար լեգենդար շանսոնիեյի վերջին նախաձեռնության մասին

10:13
11 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, Le Journal du Dimanche ֆրանսիական թերթին տված հարցազրույցում պատմել է լեգենդար հոր վերջին նախաձեռնության, այն է` Հայաստանում ստեղծվելիք «Ազնավուր» կենտրոնի մասին։

«Այդ գաղափարը հորս մոտ ծնվել է շատ տարիներ առաջ, միասին ենք դրա մասին մտորել։ Նրա ցանկությունն էր կիսել մարդկանց հետ իր համար ամենաթանկագինը` ֆրանսերեն լեզուն, երաժշտությունը, կինոն։ Թույլ կտամ ինձ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը. «Ֆրանսիական մշակույթը կփայլի Հայաստանի «Ազնավուր» կենտրոնում»»,– ասել է Նիկոլան։

Շանսոնիեյի որդին նշել է, որ կենտրոնի մի մասը նվիրված կլինի Ազնավուրի ստեղծագործություններին, բայց այն կներկայացվի ավելի ինտերակտիվ կերպով, քան սովորական թանգարանում։

Загружается новость ... "Право"

«Կենտրոնի այցելուներին կդիմավորի հորս ձայնը։ Նա կներկայացնի այցելուներին իր կյանքի առավել կարևոր փուլերը` սկսած ծնողների գաղթից մինչև բեմում ունեցած հաղթանակները։ Կենտրոնը նաև կծառայի որպես կրթական և մշակութային փոխանակման տարածք։

Մասնավորապես, մենք կառաջարկենք ֆրանսերենի` հորս ստեղծագործությունների տեքստերի վրա հիմնված ուսուցման մեթոդ»,– ասել է Նիկոլան։

Նա հայտնել է, որ կենտրոնի հայեցակարգն ամբողջովին կներկայացվի հոկտեմբերի 11–ին Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովի շրջանակում։

Նիկոլան նաև հույս է հայտնել, որ կկարողանա հիմնավորվել Հայաստանում, որպեսզի նվիրի իրեն այն նախագծերին, որոնք հայրն իրագործում էր հայրենիքում։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
12 Հուլիսի 2019
«Հաց հանապազօրյա». մահացել է մարդկանց անվճար հաց բաժանող Մամուդ Շավերշյանը
Մոսկվայի բնակիչ Մամուդ Շավերշյանի անունը հայտնի է դարձել երկրով մեկ երեք տարի առաջ
14:51
11 Հուլիսի 2019
Նախարարն առաջարկել է ստուգել Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաները
Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարությունում հանդես է եկել մի շարք առաջարկություններով վերջին խոշոր ՃՏՊ-ների քննարկման ժամանակ:
10:59
11 Հուլիսի 2019
Քարդաշյանը ցուցադրել է իր նորածին որդու լուսանկարը (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու լուսանկար է:
17:26
10 Հուլիսի 2019
Չնայած էլեկտրախափանումների` ՀՀ բուժհիմնարկները շարունակում են բնականոն գործունեությունը. ԱՆ
Հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը։
15:52
10 Հուլիսի 2019
Երևանում տրանսպորտի շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո տրանսպորտի շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը կավելանա:
20:33
09 Հուլիսի 2019
«Հայրիկս կհպարտանար». Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության թեման շեշտադրելու առաքելություն է ստանձնել
Քիմը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` գործարար Ջարեդ Քուշներին` կոչ անելով քննարկել այդ թեման։
15:07
09 Հուլիսի 2019
Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է ընտանիքի օրվա կապակցությամբ և ցույց է տվել իր երեխաներին (ՖՈՏՈ)
Հումորիստ Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է բոլորին ընտանիքի օրվա կապակցությամբ:
10:35
09 Հուլիսի 2019
ՌԴ առոջապահության նախարարությունում պատասխանել են երեցի` կանանց տկարամտության վերաբերյալ արտահայտությանը
Կանայք տարբերվում են տղամարդկանցից գենետիկորեն, կենսաքիմիապես և հոգեբանորեն
17:06
08 Հուլիսի 2019
Ավտովարորդների պաշտպանության լիգան ակցիա կանցկացնի
Ավտովարորդների պաշտպանության լիգան ակցիա կանցկացնի:
20:21
07 Հուլիսի 2019
Ախորժակը նվազեցնող մթերքների ցանկն ըստ սննդաբանների
Դիետոլոգները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք զգալիորեն նվազեցնում են ախորժակը։
19:28
07 Հուլիսի 2019
Երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար. բժիշկներ
Բժիշկները պարզել են, որ երկարատև քունը վտանգավոր է կյանքի համար։