438.87
4.39
404.41
-5
Եղանակը Երևանում
Հայ

Աշնանային էսքիզներ. Երևանն աշուն է հագել (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

14:31
02 Հոկտեմբերի 2016
© Լուսանկարը՝ Նարինե Ասլանյանի
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոմիտաս վարդապետն աշնան մասին ասել է.

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Ереван, лето,осень, фоторепортаж

Եվ եթե ընդունված է կարծել, թե աշունը թախծի ու դեպրեսիայի ժամանակաշրջան է, ապա բազմաթիվ երևանցիների համար այն, ինչպես և բնութագրել է մեծ Կոմիտասը, տարվա ոսկետերև ու մրգառատ եղանակն է, որի մեղմ արևը և օդին բյուրեղապակյա մաքրություն պարգևող քամին թույլ է տալիս մայրաքաղաքի բնակիչներին վայելելու բնությունն իր լիության ու գույների բազմազանության մեջ:

Ереван, лето,осень, фоторепортаж

Դրա վկայությունն է երևանյան աշուն հագած այգիներում սպասելի և, միաժամանակ, անսպասելի աշխուժությունը:

Ереван, люди, лето, фоторепортаж

Վաղ աշնան ամենագլխավոր և վառ առանձնահատկությունն այն է, որ օդն արդեն շիկացած չէ ամառային արևի կիզիչ ճառագայթներից, բայց այն դեռևս չի շտապում հեռանալ ու իր ջերմությունն է նվիրում առօրյայից հոգնած բնակիչներին: Ու նրանք, օգտվելով առիթից, շտապում են շնչել, կլանել ու վայելել այդ մեղմ ջերմությունը, որը շատ շուտով արդեն չի լինի:

Ереван, лето, фоторепортаж

Ամենօրյա վազքը պասիվ հանգստով այս ժամանակահատվածում փոխարինելու լավագույն տարբերակներից մեկն այգում առանձնանալն է՝ կյանքի այս շրջափուլի ու հետագա անելիքների մասին մտածելը:

Ереван, осень, фоторепортаж

Ереван, лето, дуб, фоторепортаж

Այս տղան հենց դրանով էլ կարծես զբաղված է՝ նրա դիրքը յոգայի ասանա է հիշեցնում ու միաժամանակ հանգստություն է ճառագում:

Ереван, лето,люди, фоторепортаж

Տեղեկատվության աղբյուրների գերհագեցվածությամբ, թվային տեխնոլոգիաների բազմազանությամբ աչքի ընկնող մեր իրականությունում տպագիր գիրք ընթերցող մարդկանց տեսնելն առանձնահատուկ ուրախություն է: Իսկ լուռ ու աշնանային արևով լցված այգում գիրք ընթերցելը հանգստի լավագույն տարբերակներից է: Ինչպես ասում են՝ օգտակարը հաճելիի հետ:

Ереван, лето,чтение, книга, фоторепортаж

Տարվա այս եղանակի բարիքներից ու բնության նվիրած գեղեցկությունից առավել մեծ հաճույք են ստանում բալիկները, որոնց զիլ ծիծաղն ու անկեղծ հիացմունքը զուրկ է փիլիսոփայությունից, և դա է, հավանաբար, իրական երջանկությունը:

Ереван, дети, фоторепортаж

Ереван, лето, дети, ребенок, фоторепортаж

Վերջին ժամանակներում Հայաստանում էլ նորաձև է դարձել հարսանեկան զույգի այցելությունն այգիներ՝ լուսանկարվելու ու բնությանը, թերևս, միաձուլվելու համար: Վաղ աշունը կարծես ինքն է կանչում իր գունապնակով ու բազմերանգ սաղարթով: Այս զույգն էլ շտապել է օգտվել աշնան այս հրավերից և ու անմահացնել կյանքի կարևորագույն օրը Երևանյան ամենահին ու ամենագեղեցիկ այգիներից մեկում:

Այս ամենին անբարբառ հետևում է ճերմակափառ Մասիսը՝ իր վրա կրելով հայերիս առօրյայի մանրամասների դաջվածքը:

Арарат, Масис, Ереван
Բոլոր լուսանկարները՝ Նարինե Ասլանյանի

Այնպես որ աշունը միշտ չէ, որ միայն տերյանական միապաղաղություն ու սրտնեղություն է բերում: Իսկ Հայաստանում այն առավել քան գեղեցիկ է: Տարվա յուրաքանչյուր եղանակ մեր երկրում ունի իր հստակ սահմանները, և մենք՝ հայաստանցիներս, հնարավորություն ունենք վայելելու յուրաքանչյուրի գեղեցկությունն ու կարևորությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում