+17
Եղանակը Երևանում
Հայ

Առաջարկում են ուսման վճարից ազատել ուսման ընթացքում 3–րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողներին

13:51
21 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրինագծի փոփոխություններին, որոնց համաձայն, առաջարկվում է ուսման վճարից ազատել այն ուսանողներին, ովքեր ուսման ընթացքում 3 կարգի հաշմանդամություն են ստացել։

«Գործող նորմերի համաձայն, դրական գնահատականներով քննություն հանձնած 1–ին և 2–րդ խմբի հաշմանդամները բուհ են ընդունվում և անվճար են սովորում։ Վճարովի հիմքերով սովորող ուսանողները, ովքեր ուսման ընթացքում ստանում են 1–ին կամ 2–րդ խմբի հաշմանդամություն, անցնում են անվճար ուսման»,– ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն օրինագիծը ներկայացնելիս։

Նրա խոսքով, անվճար ուսման իրավունք ունեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաները` անկախ կարգից։

Միաժամանակ պատգամավորն ասաց, որ օրենքի գործողությունից դուրս են մնում ուսման ընթացքում 3–րդ կարգի հաշմանդամություն ստացած մարդիկ, և այս անարադարությունը վերացնելու համար առաջարկվում են վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները։

Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնությունը չվայելեց կառավարության օժանդակությունը, քանի որ գործադիր իշխանության մարմնում կարծում են, որ եթե անձն ընդունվելիս հնարավորություն է ունեցել վճարելու, ապա հետագայում էլ, 3–րդ կարգի հաշմանադամություն ստանալուց հետո, կարող է դա անել։

«Բայց պետք է հիշել, որ հաշմանդամություն ստացած մարդկանց մոտ տեղաշարժվելու խնդիրներ են առաջանում, ինչպես նաև ընտանիքում հավելյալ սոցիալական բեռ է առաջ գալիս։ Հետևաբար, կոչ եմ անում քվեարկել օրինագծի օգտին»,– ասաց նա։

Ինչպես քվեարկությունից առաջ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, առաջին ընթերցմամբ խմբակցությունը քվեարկում է առաջարկած փոփոխությունների օգտին, բայց վերապահումներով։

«Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում մենք կստուգենք տվյալ որոշման ազդեցությունը բյուջեի վրա, քանի որ այս պահին նման հաշվարկներ չկան, և, ելնելով արդյունքներից, արդեն կարտահայտենք մեր վերջնական դիրքորոշումը»,– ասաց Մակունցը։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները