ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Մեկնարկել է Apple–ի նոր ֆունկցիայի բետա–տարբերակը, որը թույլ է տալիս iPhone–ի հաղորդագրությունների օգնությամբ գումար փոխանցել, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով TechCrunch–ին։
Загружается новость ... "Лево"
Համակարգը կոչվում է Pay Cash և հասանելի է բոլոր օգտատերերի համար սկսած iOS 11.2 beta 2–ից։ Օգտատերերի հաղորդագրությունների բաժնում հայտնվել է Apple Pay կոճակը, որը թույլ է տալիս փոխանցում կատարել կամ գումար խնդրել այլ օգտատերերից։ Գործարքը կատարելու համար օգտագործվում է Apple Pay–ին կցված բանկային քարտը։ Apple Pay Cash–ի միջոցով դեբետային քարտից դրամական փոխանցման դեպքում միջնորդավճար չի գանձվում։ –0–