534.8
7.44
479.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Անսպասելի վտանգ. գիշերը նույնիսկ ամենաթույլ լույսը վնասում է ուղեղին

17:25
07 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արևմտյան Վիրջինիայի համալսարանի նյարդակենսաբանները պնդում են, որ հիվանդանոցներին բնորոշ սպիտակ լույսը կապված է բորբոքման, ուղեղի բջիջների մահվան և սրտի խնդիրներով պացիենտների մահվան բարձր ռիսկի հետ:

Ինչպես նշում է Вести.медицина պարբերականը, մարդիկ հաճախ չեն քնում լրիվ մթության մեջ, սովորաբար ննջասենյակ է ներթափանցում մի փոքր լույս պատուհանից կամ գիշերային լապտերից: Եվ առավել ևս, հիվանդասենյակները երբեք ամբողջապես խավարի մեջ չեն ընկղմվում, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել առավել ծանր հիվանդների համար:

Գիտնականները վերստեղծել են սրտի կանգ կենդանիների վրա, որ իմիտացնեն սրտի հիվանդություններ: Այնուհետև դրանք բաժանվել են երեք խմբերի, որոնք քնել են, համապատասխանաբար, խամրած սպիտակ լույսի, խամրած կարմիր լույսի ներքո և մթության մեջ:

Загружается новость ... "Право"

Սպիտակ լույսի ազդեցությունը գիշերն առաջացրել է մի շարք ոչ բարենպաստ հետևանքներ: Եվ այս արդյունքը կարելի է տեսնել արդեն իսկ մեկ թույլ լուսավորված գիշերից հետո: Այս բոլոր տհաճ հետևանքներից խուսափել են գիշերը մթության կամ կարմիր լույսի ներքո քնած կենդանիները:

Մասնագետները փորձել են ստուգել սա նաև մարդկանց վրա: Չորս գիշեր անընդմեջ նրանք սրտի խնդիրներով հոսպիտալացված պացիենտներին տվել են հատուկ ակնոցներ նարնջագույն ոսպնյակներով, որոնք ֆիլտրում են կապույտ գույնը` այս ակնոցները բոլոր առարկաներին տաք երանգներ են հաղորդում: Մյուս խմբի պացիենտները դրել են թափանցիկ ոսպնյակներով ակնոցներ, որոնցով անցնում է սպիտակ լույսի ողջ սպեկտրը` ներառյալ կապույտ երանգները:

Մարդկանց մոտ սպիտակ լույսից առաջացած բորբոքումը դրսևորվել է ողջ ծավալով: Գիտնականների կարծիքով, սպիտակ լույսի խնդիրն իրականում կապույտ երկարալիքային լույսի խնդիրն է, որը խախտում է մարդու ցիրկադային ռիթմերը:

Նորմն այն է, որ մարդիկ այսպիսի գույն պետք է տեսնեն միայն արթնանալով և դիմավորելով առավոտը, բայց փաստացի այն դիտվում է ողջ օրը: Պատահական չէ, որ գիշերային կապույտ գունը հաճախ են կապում ճարպակալման, նյութափոխանակության խախտման և դեպրեսիայի հետ:
Հենց այդ պատճառով է, որ կարմիր կամ նարնջագույն ոսպնյակներով ակնոցները լուծում են խնդիրը: Այսպիսի ակնոցները կարող են մատչելի և պրակտիկ տարբերակ լինել ուղեղի ֆունկցիան պահպանելու համար: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:57
20 Մայիսի 2019
Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը
Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում:
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»:
20:45
18 Մայիսի 2019
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սենսացիոն բացահայտումներ խոլեստերինի մասին։
19:31
18 Մայիսի 2019
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում
Գիտնականները սրտի և ուղեղի կաթվածի կանխարգելման պարզ միջոց են առաջարկում։  
16:55
18 Մայիսի 2019
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
14:27
18 Մայիսի 2019
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը` նշելով նրա անունը:
16:06
17 Մայիսի 2019
Սատկել է աշխարհի «ամենամուննաթով» կատուն
Սատկել է Համացանցում որպես Grumpy Cat հայտնի կատուն, ասվում է Twitter–ի նրա միկրոբլոգում։