484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Անպտղությունը՝ Հայաստանում. պատճառներ և կանխարգելում
18:14
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անպտղությունը ժամանակակից աշխարհում հաճախ հանդիպող ախտորոշումներից մեկն է։ Ցավոք, տարեցտարի անպտղությամբ տառապող մարդկանց թիվն աճում է, և դրա պատճառները բավականին շատ են։

Մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Պողոսյանի խոսքով` անպտղությունը ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական խնդիր է, քանի որ այն ազդում է երկրի ժողովրդագրական իրավիճակի, ինչպես նաև մարդկանց հոգեբանական վիճակի վրա։

«Ավելի վաղ անպտղության մեջ մեղադրում էին միայն կանանց, սակայն ժամանակի ընթացքում այս հարցի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և մենք սկսեցինք հասկանալ, որ այստեղ խնդիրն ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու մեջ է։ Անպտղության դեպքերի 55 տոկոսը գրանցվում է կանանց մոտ, 45 տոկոսը` տղամարդկանց», – ավելացրեց Պողոսյանն ու ընդգծեց, որ Հայաստանում գրանցված իրավիճակի հարցով նա կոնկրետ թվեր չունի։

Բժիշկն ավելացրեց, որ առավել հաճախ անպտղության հետ կապված խնդիրները կանանց մոտ հանդիպում են 25–40 տարեկանում։

Նա նշեց, որ անպտղությունը հիվանդություն չէ, այն մի շարք հիվանդությունների հետևանք է, որոնք, ազդելով կնոջ և տղամարդու օրգանիզմի վրա, առաջացնում են փոփոխություններ, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են անպտղության։

Բժշկի խոսքով` անպտղության կարող են հանգեցնել սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները, սթրեսը, ինչպես նաև իմունիտետի անկումը։

«Խնդիրն այն է, որ մարդու իմունիտետը կախված է մի շարք գործոններից։ Իմունիտետի վրա բավականին ուժեղ ազդում են վիրուսային և պարավիրուսային հիվանդությունները, և խոսքը միայն գրիպի մասին չէ», – նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով` իմունիտետի նվազմանն ու անպտղության ռիսկին հանգեցնող կարևոր գործոններից են տարատեսակ դիետաները։

«Խնդիրն այն է, որ կանայք, ձգտելով ունենալ կատարյալ արտաքին, փորձում են նվազեցնել ավելորդ քաշը ոչ թե սպորտի կամ ճիշտ սննդակարգի օգնությամբ, այլ իրենց մատնում են սովի, ինչը հանգեցնում է իմունիտետի նվազմանն ու վիրուսային հիվանդություններով վարակվելու ռիսկին», – նշեց Պողոսյանը։

Բժիշկն ընդգծեց, որ Հայաստանում անպտղությունը բուժելու համար կիրառվում են ժամանակակից մեթոդներ։

«Իհարկե կան թանկ տեխնոլոգիաներ, որոնք դեռևս չեն կիրառվում Հայաստանում։ Այդուհանդերձ, պետությունը համակողմանի օգնություն է ցուցաբերում», – նշեց Պողոսյանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։