ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում կներկայացվեն Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13։00-ից 22։00-ը:
«Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին», - նշվում է հաղորդագրության մեջ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում