534.43
7.58
476.45
+27
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ պետդեպն ամերիկյան վիզա ստանալու նոր կանոն է սահմանել

21:15
02 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտը նոր կանոն է սահմանել ամերիկյան վիզա ստանալու փաստաթղթերի ներկայացման համար: Այժմ գրեթե բոլոր հայտատուները պետք է անկետաներում նշեն սոցցանցերի իրենց էջերը:

Նրանք նաև պետք է նշեն այլ անձնական տեղեկություն` հետագա ստուգման համար: Թեկնածուն կկարողանա անկետայում նշել, որ չի օգտվում սոցցանցերից, եթե դա իրականում այդպես է: Այդ մասին, ինչպես հայտնում է forbes.ru-ն, Hill.TV-ին պատմել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նա միաժամանակ ընդգծել է, որ փաստաթղթերում նշված կեղծիքը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

Նրա խոսքով, կանոնների փոփոխությունները «կրիտիկական կարևոր քայլ» կդառնա ԱՄՆ մուտք գործելու ցանկություն ունեցող օտարերկրացիներին ավելի մանրամասն ստուգելու համար:

«Դա կենսական նշանակություն կունենա ահաբեկիչների, հասարակության համար վտանգ ներկայացնող անձանց մուտքն ԱՄՆ կանխելու համար», — ասել է նա:

Նոր կանոնները սկսել են գործել մայիսի 31-ից, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ինչպես նշում է Hill.TV-ն, հետագայում ամերիկյան վիզաների հայտատուները կնշեն նաև իրենց ճամփորդությունների պատմության մասին տեղեկությունը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
16 Հուլիսի 2019
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
14:34
16 Հուլիսի 2019
Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)
Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»-ը:
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ: