Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գործընկերն է (ՎԻԴԵՈ)
17:34
10 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Ամերիաբանկը միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես Գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և Բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը»,– նշվում է հաղորդման մեջ։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը:
Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ