+26
Եղանակը Երևանում
Հայ

«Ալո, Նիկոլ Փաշինյանն է խոսում» կամ ինչպես են ռուս պրանկերները կատակել Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ (ԱՈՒԴԻՈ)

20:28
24 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով ու Ալեքսեյ Ստոլյարով) պրանկ են իրականացրել Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Բորիս Ջոնսոնի նկատմամբ` զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Այդ մասին հայտնում է The Guardian–ը։

Պրանկերները հրապարակել են 18 րոպե տևած հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Լսվում է, որ որպես Փաշինյան ներկայացածը խոսում է անգլերեն ռուսական ակցենտով։

Արտաքին գործերի և Համագործակցության գործերով նախարարությունը հաստատել է, որ զանգին պատասխանել է Ջոնսոնը։

Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մեղսակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, լրագրող Քսենիա Սոբչակի այցը Լոնդոն, Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերություններին վերաբերող հարցեր, գրում է Daily Storm-ը:

«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը որոշ օլիգարխների նկատմամբ, ովքեր շչջապատում են Պուտինին»,– ասել է Ջոնսոնն այն մարդուն, ով ներկայացել է որպես Հայաստանի վարչապետ։

Զրույցի սկզբում արտգործնախարարն ուրախությամբ պատասխանել է իր զրուցակցին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Բայց երբ նրանից պահանջել են հայտնել, արդյո՞ք ինքը վստահ է, որ Սոլսբերիի գորհի հարցում Ռուսաստանի «մատը խառն է», ասել է` «մենք գրեթե 100 տոկոսով վստահ ենք» և առաջարկել ներկայացնել հանրությունից գաղտնի պահվող տեղեկություններ։

Զրույցի զարգացմանը զուգահեռ Ջոնսոնը, հավանաբար, հասկացել է, որ հեռախոսագծի մյուս կողմի ձայնը չի պատկանում Փաշինյանին, և զանգն ընդհատվել է բրիտանական կողմից։

«Փաշինյանի հետ խոսակցությունը, հավանաբար, հետաքրքրել է Ջոնսոնին: ՀՀ վարչապետը հիմա թրենդում է՝ նրան հատկապես եվրոպական երկրներում են սիրում: Մենք չենք փորձել նմանակել Փաշինյանին, խոսել ենք, ինչպես միշտ»,-ասել է Լեքսուսը: -0-





Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը:
21:15
14 Սեպտեմբերի 2019
Ռուսների մեկ երրորդը թավշյա սեզոնին հանգստանալու վայր է ընտրել Հայաստանը
Ռուսաստանցի ինքնուրույն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, սեպտեմբերին ԱՊՀ երկրներում հանգստանալու երկրներից ընտրել է Հայաստանը
20:20
14 Սեպտեմբերի 2019
Ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ
Ներկայացնում ենք ամեն օր խնձոր ուտելու 5 պատճառ։
19:49
14 Սեպտեմբերի 2019
Աղն ազդում է սրտի և անոթների վրա. գիտնականներ
Մասնագետները նշում են, որ աղի չափից շատ օգտագործումը բացասաբար է ազդում սրտի և անոթների վրա։ Սիրտ–անոթային համակարգի վրա կարող է ազդել աղի անգամ չնչին չափաբաժինը։
16:57
14 Սեպտեմբերի 2019
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպես պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ:
15:41
14 Սեպտեմբերի 2019
Մարտիրոս Սարյանի աստղն է բացվել Ռոստովի պողոտայում (ՎԻԴԵՈ)
Ռոստովի քաղաքային պողոտայում կայացել է հայ ականավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացումը:
21:08
12 Սեպտեմբերի 2019
Բիզնես գաղտնիքներ Քիմ Քարդաշյանից. ինչպես 2 մլն դոլար վաստակել 5 րոպեում (ՖՈՏՈ)
Skims շտկող ներքնազգեստի վաճառքի գործարկումը կայացել է սեպտեմբերի 10–ին
18:07
10 Սեպտեմբերի 2019
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը
Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը:
14:44
10 Սեպտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին հաղթողները դրամական մրցանակ են ստացել
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները