438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Տուլա են մեկնել ՀՀ ՏԿԱԻՆ, ՔԿ և ոստիկանության ներկայացուցիչներ

13:35
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայում ՃՏՊ-ի վայր են մեկնել  Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները, հաղորդում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը:

ՀՀ ՏԿԱԻՆ-ն հաստատել է այն լուրը, որ զոհերի թիվը հասել է 8-ի:

«Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք): ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերական կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

 ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 42 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել