ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով ներկայում հիվանդությունների տարածման դեմ պայքարով զբաղվող հիմնադրամ է ղեկավարում, նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին վիրուսների ստեղծման տեսքով ահաբեկչական սպառնալիքի մասին, հայտնում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Գեյթսը հայտարարել է, որ ահաբեկիչների ստեղծած վտանգավոր հիվանդությունների նոր տարատեսակների ստեղծումը կարող է հանգեցնել ավելի քան 30 մլն մարդու մահվան, հայտնում է
«Իզվեստիան»:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչների ստեղծած մահացու վիրուսները, որոնք ընդունակ են համաճարակ ռաջացնել և մեծ թվով մահվան դեպքերի պատճառ դառնալ, ներառվել է մարդկության համար գլոբալ սպառնալիքների՝ նախորդ գարնանն Օքսֆորդի մասնագետների կազմած ցուցակում: -0-