+22
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում ցրել են գների աճի դեմ բողոքի ակցիան
21:15
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հյուսիսում գտնվող Սիազան քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել գների բարձրացման դեմ բողոքի ակցիան ցրելու համար։ Մի քանի մարդ է վիրավորվել, մեկը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է bbc.com–ը։

Սիազանում ոստիկանությունը բերման է ենթարկել 55 մարդու «հասարակական կարգը խախտելու և ոստիկաններին վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գները սկսել են աճել նրանից հետո, երբ մանաթը կտրուկ արժեզրկվել է նավթի գների նվազման ֆոնին։

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում կախված է նավթային հատվածի վիճակից, որից ստացված եկամուտները նախորդ տարի կազմել էին երկրի բյուջետային մուտքերի 66 տոկոսը։

Նավթի նվազող գների և կոռուպցիայից տուժում են շարքային ադրբեջանցիները, բայց կառավարության համար էլ դժվար ժամանակներ են, նախազգուշացնում են տեսաբաններն ու տնտեսագետները։

«Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նախագահ Սիյավուշ Նովրուզովի խոսքով, որքան թանկանա սննդամթերքը, այնքան կավելանա բողոքի ակցիաների թիվը։

Նախագահ Իլհամ Ալիևն իր կիրակնօրյա ելույթում նախազգուշացում էր արել գործարարներին, ովքեր, ըստ նրա, «արհեստականորեն բարձրացնում են սննթամթերքի գները»։

Կառավարությունը գիտակցում է, թե որքան պայթյունավտանգ է ստեղծված դրությունը։ Արդյո՞ք, ադրբեջանական ղեկավարությունը բաց է թողել «նավթային» ոսկե տարիներից օգտվելու հնարավորությունը։

Երկրում, որտեղ խիստ վերահսկվում է ԶԼՄ–ների աշխատանքը, իսկ ընդդիմադիր հայացքները ճնշվում են, ներկայիս ճգնաժամն առաջացրել է քննադատական տրամադրություններ ունեցող շրջանակների կտրուկ արձագանքը։

Եթե նավթադոլարների հոսքի տարիներին սոցիալական դժգոհությունն առանձնապես նկատելի չէր, ապա այսօր սննդամթերքի թանկացումը զգալի է դառնում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում։

Որքան ավելի սոցիալական խմբերը հայտնվեն ծանր վիճակում, այնքան ավելի դժվար կլինի իշխանական կառույցներին համոզել հասարակայնությանը, որ երկրում ամեն ինչ հանգիստ է։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։