480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ զբոսաշրջիկները չեն վախենում Եգիպտոսում հանգստանալուց. տուրգործակալություններ
16:46
26 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ զբոսաշրջիկները, չնայած ահաբեկչական սպառնալիքներին, պատրաստ են ուղեգրեր ձեռքբերել դեպի Եգիպտոս։

Դա է պարզել «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` զրուցելով Երևանի մի շարք խոշոր զբոսաշրջային գործակալությունների հետ։ Օպերատորների խոսքով, ուղեգրերը դեպի Եգիպտոս վատ չեն իրացվում, չնայած, որ պոտենցիալ հաճախորդներին նախազգուշացնում են, որ ուղեգրից հրաժարվելու դեպքում դրա արժեքը չի փոխհատուցվում։ Փոխհատուցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Եգիպտոսի օդային տարածքը փակվի թռիչքների համար։

Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳՆ–ն նոյեմբերի 18–ին կոչ է արել երկրի քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս ուղևորություններից, եթե հատուկ անհրաժեշտություն չկա։ Հայտարարությունն արվել է նրանից հետո, երբ պարզվել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus А321–ի կործանման պատճառը ռումբն էր:

«Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus А321–ը կործանվել է հոկտեմբերի 31–ին Սինայ թերակղզու հյուսիսում` Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում։ Օդանավում գտնվող բոլոր 224 ուղևորները զոհվել են։ Չվերթի ուղևորները ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներն են։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա գործակալությունների մեծամասնությունը նախընտրում է այդ ուղղությունը չսպասարկել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: