486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը
12:23
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է հայ դերասանուհի, ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը, հաղորդում է arevelk.am–ը` հղում անելով Հայաստանի թատերական գործիչների միությանը։  

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Բուխարեստում։ Նա դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի (մահացել է 2003 թ.-ին) կինն էր։

 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։  Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և թատերական ներկայացումներում:

Վարդուհի Վարդերեսյանը եղել է  Հայաստանի առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից  մեկը: 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով,  2013թ.` «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով:

Դերասանուհին խաղացել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոնում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:34
28 Փետրվարի 2017
SpaceX–ը երկու զբոսաշրջիկ կուղարկի Լուսին 2018 թվականին
SpaceX ամերիկյան մասնավոր տիեզերական ընկերությունը հայտարարել է երկու մարդու Լուսին ուղարկելու ծրագրերի մասին։
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։