480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի մոտակայքում գրանցված ՃՏՊ–ից հետո հիվանդանոցներում մնում է ՀՀ 12 քաղաքացի
14:08
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի 12 քաղաքացիներ մնում են Տուլայի շրջանի հիվանդանոցներում, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը։

Տուլայի շրջանի М-4 մայրուղում ավտոբուսի վթարը գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 02։12–ին։

Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսում գտնվել է ավելի քան 60 մարդ, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, տուժել` 46–ը, որոնցից 32–ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 11–ը վերակենդանացման բաժանմունքում են։ Նոյեմբերի 4–ի դրությամբ հիվանդանոց տեղափոխված 32 ուղևորներից ինը դուրս են գրվել։

Երևանը խոստանում է փոխհատուցել Տուլայի շրջանում գրանցված ՃՏՊ–ի տուժածների բուժման ու զոհերի հուղարկավորության ծախսերը>>

«12 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում, կան ծանր տուժածներ, այդ պատճառով շարունակում ենք աշխատել, խորհրդակցում ենք դաշնային կլինիկաների հետ...Ռեանիմոբիլներով գնացել ենք «Կոլկովո» օդանավակայան, ծանր վիճակում գտնվող տուժածներից երեքը ԱԻՆ–ի ուղղաթիռներով արդեն մեկնել են «Կոլկովո» օդանավակայանից», – ասել է Ավանեսյանը։

Տուլայի հիվանդանոցներում բուժվող 12 տուժածներից ինը, գործակալության զրուցակցի խոսքով, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ  հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածով, նա կալանավորվել է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։