484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ԱԻՆ–ի ինքնաթիռը Երևան կտեղափոխի Տուլայի մոտակայքում գրանցված ՃՏՊ–ի տուժածներին
14:34
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեծ մասը ՌԴ ԱԻՆ–ի հատուկ չվերթով նոյեմբերի 5–ին կտեղափոխվեն Երևան, ևս 12 մարդ կմնա Ռուսաստանում` բուժումը շարունակելու նպատակով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է պատվիրակություն` տրանսպորտի և առողջապահության նախարարների գլխավորությամբ, որը տեղում ծանոթացել է իրավիճակին և ՃՏՊ–ի հետևանքով տուժած քաղաքացիների վիճակին։

Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մի քանիսի վիճակը շարունակում է ծանր մնալ

«Ընդունված որոշման արդյունքում` այսօր երեկոյան ժամը 20։00–ին ՌԴ ԱԻՆ–ի հատուկ ինքնաթիռով Հայաստան կտեղափոխվեն բոլոր այն տուժածները, որոնք ի վիճակի են թռչել, նրանց հարազատները, ինչպես նաև ութ զոհերի մարմինները», – ասաց Առաքելյանը։

Նա նաև նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղեկացմամբ` 12 մարդ շարունակում է մնալ Տուլայի համապատասխան հիվանդանոցներում` բուժումը շարունակելու նպատակով։ «Առողջապահության նախարարի գնահատմամբ` անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն այլ բուժհաստատություններ, սակայն այս պահին նման անհրաժեշտություն չկա», – ասաց Առաքելյանը։

Հայաստանն անցկացնում է Տուլայի մարզում գրանցված ՃՏՊ–ի սեփական քննությունը

Ինչ վերաբերում է ՃՏՊ–ի պատճառներին, ապա, նրա խոսքով, ընթանում է քննություն, որի արդյունքում կանցկացվի վերլուծություն։

Նա նաև նշեց, որ տրանսպորտի նախարարին հանձնարարվել է ուղևորափոխադրումների հետ կապված օրենսդրության մեջ մշակել համապատասխան փոփոխություններ, և քննության ավարտից ու ՃՏՊ–ի պատճառները պարզելուց հետո կիրականացվեն համապատասխան եզրակացություններ և փոփոխություններ։

Փոխնախարարն ընդգծեց, որ անկախ ՃՏՊ–ից, արդեն գործարկվել են փոփոխությունները, որոնք խստացնում են ուղևորափոխադրումների ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ պահանջները։

«Օրենսդրությամբ նախատեսվում է, որ ուղևորափոխադրումներ կազմակերպելու թույլտվությունը կտրամադրվի մրցութային հիմունքներով, որը նախատեսում է ավելի լիբերալ մոտեցումներ», – ասաց Առաքելյանը։

Փոխնախարարը նշեց, որ այս պահին ոլորտը չի արտոնագրվում, իսկ Տուլայի մոտակայքում ՃՏՊ–ի ենթարկված ավտոբուսի սեփականատեր ընկերությունը կանոնավոր կերպով չէր իրականացնում ուղևորափոխադրումները։
Կալանավորվել է Մոսկվա–Երևան ուղևորվող վթարված ավտոբուսի վարորդը

Նրա խոսքով` այս պահին ոչ կանոնավոր փոխադրումներ կազմակերպողները կարող են առանց տոմսի և պայմանագրի կազմակերպել ուղևորափոխադրումներ, այն դեպքում, երբ կանոնավոր փոխադրումները ենթադրում են համապատասխան ենթակառուցվածքով ավտոկայանի առկայություն, որտեղից ավտոբուսներն ուղևորվում են հստակ ժամանակացույցով, վարորդները ուղևորվելուց առաջ անցնում են բուժզննում, և ողջ գործընթացը վերահսկվում է։

«Անհրաժեշտ է գտնել հավասարակշիռ տարբեր, որը թույլ կտա ավելացնել անվտանգությունը։ Սակայն եթե պարզվի, որ ընկերությունը կամ պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», – ասաց Առաքելյանը։

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել  է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է:-0-


Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: