484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Դավիթյան. հայկական ԶԼՄ–ների դերն աճում է ռուս–թուրքական հակամարտության սրման ֆոնին
14:39
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը կարծում է, որ հայկական ԶԼՄ–ների դերը կարող է աճել ռուս–թուրքական հակամարտության սրման ֆոնին։

«Հաշվի առնելով Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների երկար պատմությունը` մեզ ընդհանրապես չի զարմացնում այն, թե ինչպես Թուրքիան իրեն պահեց Ռուսաստանի հետ։ «Մեջքից հարվածը» մեզ ընդհանրապես չի զարմացնում։ Թուրքիան հարյուրավոր տարիներ նման քաղաքականություն է վարում, և մենք միշտ ակնկալում էինք, որ, վաղ թե ուշ, նման հարված կգրանցվի», – հայտարարեց Դավիթյանը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կազմակերպված օտարերկրյա ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որի նպատակն էր քննարկել ԶԼՄ–ների դերը միջազգային հումանիտար համագործակցության զարգացման գործում Ռոսսոտրուդնիչեստվոյի 90–ամյակին նվիրված մոսկովյան համաժողովի շրջանակում։

Դավիթյանի խոսքով` ստեղծված պայմաններում բացառված չէ, որ Ռուսաստանը կարող է ավելացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում և Կովկասում։ Այդ դեպքում ԶԼՄ–ների և, մասնավորապես, «Նովոստի–Արմենիա» գործակալության նման ռեսուրսների տեղեկատվական աջակցությունը դառնում է չափազանց կարևոր։

Համաժողովի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան ևս խոսեց օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու` ԶԼՄ–ների պատասխանատվության մասին։ Նա հատկապես ընդգծեց, որ այսօր աշխարհի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում շատ օգտակար է «ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ձևաչափ, որը ստեղծում է հաղորդակցական հարթակներ»։

Մասնագետների կարծիքով` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը 2005 թ.–ից սկսած ՌԻԱ Նովոստիի լավագույն գործընկերային գործակալություններից մեկն էր։ Այժմ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջատարներից է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։