482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 14-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր. Երևանի քաղաքապետարան
15:50
09 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են, հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագաներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաև բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր, և այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար»,-ասված է հաղորդագրությունում:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծառերի էտի աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում ևս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր, և այդ ուղղությամբ ևս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերանորոգվել է ընդհանուր թվով 1836 շենքերի տանիք և 598 շենքերի 866 մուտք:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման տարեշրջանի մեկնարկի առնչությամբ զեկուցվել է, որ վերոնշյալ հաստատությունները ջեռուցվում են, և պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

«Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է 3 դեպք: 2-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ, որոնք նույնպես ապամոնտաժվել են:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ աշխատանքները: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
20:22
19 Մայիսի 2017
Սուրենյան. Երևանը հրաշքով փրկվեց պտտահողմից (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երևանն այսօր հրաշքով փրկվեց եղանակային աղետից։
18:55
19 Մայիսի 2017
Հրապարակվել է տեսանյութ, որն ապացուցում է Էրդողանի ներգրավվածությունը ԱՄՆ–ում խաղաղ ցուցարարների ծեծին
Տեսագրությունն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
15:47
19 Մայիսի 2017
Փորձագետ. հայկական սփյուռքը պետք է դաժան արձագանքի Վաշինգտոնում Էրդողանի կողմանիցների կողմից ցուցարարների ծեծին
ԱՄՆ-ի հայկական համայնքը պետք է ամենադաժան կերպով արձագանքի Ռեջեփ Էրդողանի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հայ, քուրդ, եզդի խաղաղ ցուցարարների ծեծին:
12:09
18 Մայիսի 2017
Երևանում երկու նոր արագաչափ կգործարկվի
Երևանում կգործարկվի երկու նոր արագաչափ։
13:17
17 Մայիսի 2017
ՃՈ իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները՝ SMS հաղորդագրության միջոցով
Գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների մասին որոշումների ծանուցումները SMS–ի միջոցով ստանալու համակարգը: