486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Տուլայի ՃՏՊ-ի հինգ տուժած ստացիոնար բուժօգնություն է ստանում Երևանում. նախարար
14:21
06 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի մարզի ՃՏՊ-ի հինգ տուժած ստացիոնար բուժօգնություն է ստանում Երևանում, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 Նրա խոսքերով, նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Տուլայի ՃՏՊ-ի տասը տուժած, որոնցից հինգը բուժումը շարունակում են ստացիոնար ռեժիմում:

Վերադարձ, որը ողբերգություն դարձավ>>

«Մյուս տուժածները, իրենց իսկ խնդրանքով ամբուլատոր բուժում են ստանում»,-հայտնեց նախարարը:

Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանում մնացած 12 տուժածներից երկուսի վվիճակը ծայրահեղ ծանր է:

«Երեկ, երեկոյան նրանցից մեկին վիրահատել են, որը հաջող է անցել: Պետք է համբերությամբ  և հույսով զինվել»,-ավելացրեց նա:

Մուրադյանը հայտնեց, որ ներկայում Ռուսաստանում է Հայաստանի առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, որը մշտական կապի մեջ է գերատեսչության հետ:

Միաժամանակ, նախարարը անկեղծ երախտագիտություն հայտնեց ռուս բժիշկներին, իշխանություններին, ինչպես նաև Տուլայի հայ համայնքին  ՃՏՊ-ի տուժածներին ցուցաբերած օգնության համար:

«Մինչև մեր գնալը մեր ռուս գործընկերները տուժածներին օգնություն էին ցուցաբերել` հսկայական մարդասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով: Հայ և ռուս հայտնի բժիշկները համատեղ  բոլոր ջանքերը գործադրել եին, որպեսզի օգնեն մեր քաղաքացիներին»,-ասաց Մուրադյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ Ռուսաստանում օգնություն ստացող տուժածների բոլոր ծախսերն իր վրա է վերցրել ռուսական կողմը:

ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի Տուլայում գրանցված ՃՏՊ–ի զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը>>

«Հայգեր» մակնիշի ուղևորատար ավտոբուսը Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում կողաշրջվել է «Դոն» ավտոճանապարհին նոյեմբերի 3–ի լույս գիշերը։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել  է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։