478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ավարտվել է Քաջարանում «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքով նախաքննությունը
18:07
19 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

«Քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և, ձեռք բերված ապացույցների հիման վրա, 5 անձի մեղադրանք է առաջադրվել»,-ասված է հաղորդագրությունում։

2015 թվականի հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, նշանակվել են շուրջ 5 տասնյակ փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար:

Համապատասխան հետազոտություններ է անցել 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված շուրջ 200 քաղաքացի։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 14 քաղաքացի «հեպատիտ C»-ով վարակվել է նշված բժշկական  կենտրոնում համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո, և որոշում է կայացվել` նրանց տուժող ճանաչելու մասին։

«Նախնական քննությամբ պարզվել է, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ, որի արդյունքում 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է «հեպատիտ C» հիվանդությամբ»-հաղորդում է կայքը:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սանիտարահամաճարակային կանոնների պահպանման համար պատասխանատու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
23 Հուլիսի 2017
Հողաթափերը վնաս են առողջությանը. բժիշկներ
Օրթոպեդ Քրիստինա Լոնգը  պատմել է, թե հողաթափերի հաճախակի կրելն ինչ վնաս կարող է պատճառել:
19:49
23 Հուլիսի 2017
Քթի սև կետերից մեկընդմիշտ ազատվելու պարզ միջոցներ
Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։
15:55
23 Հուլիսի 2017
Ինչպե՞ս ամռանը խուսափել վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար:
14:15
23 Հուլիսի 2017
Գիտնականներ. դեպրեսիան ոչնչացնում է ուղեղի բջիջները
Էդինբուրգի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան երեք հազար մարդ:
11:00
23 Հուլիսի 2017
Շոգերը շարունակվում են. օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5–7 աստիճանով։
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։