477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում գործողություններ են կատարվել Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամը»
15:56
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականցրել Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»-ի ստուդիան, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

«Դեռ ամիսներ առաջ  ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Հայտնի է, որ Արթուր Վարդանյանն է նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի պարագլուխը: Իսկ «Ռադիո Մարիամը» նույնը օրը երեկոյան դադարեցրել է իր հաղորդումների հեռարձակումը»,-ասված է հրապարակման մեջ:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ղորղանյան 83-ի հարակից տարածքի բնակիչներից, տանը ողջ օրվա ընթացքում եղել են ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Որոշ տեղեկությունների համաձայն` տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին  թույլ չի տրվել ներս մտնել:

Հայտնի են դարձել վնասազերծված հանցախմբի որոշ անդամների անունները>>

Այս հասցեում են տեղակայված նաև «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. և առաջարկում է ՏՏ ծառայություններ, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը՝ Հայր Անտոն Թոթոնջյանի գլխավորությամբ: Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն արդեն ավելի քան 11 տարի կրթական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հայ կաթողիկե համայնքներում այդ թվում ՝ Փանիկ, Ձիթհանքով, Արևիկ, Լանջիկ և Ազատան:

Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով (հանցավոր խմբավորման ստեղծում և մասնակցություն) և 235–րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական ձեռքբերումը, պահումը, իրացումը, փոխադրումը կամ կրումը), կատարվում է նախաքննություն:–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: