484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն
15:36
23 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման և հատուկ նշանկության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոններ (ՀՆՓԱԻԿ), հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

«Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ընթացիկ և արդեն ավարտված բարեկարգման աշխատանքներին ու սպայական անձնակազմի աշխատանքային առօրյային»,-ասված է հաղորդագրությունում:

Նախարարը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պ. Գյոզալյանի և ՀՆՓԱԻԿ պետ Գ. Գալստյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնների տարածքում, ծանոթացավ ավարտուն և ընթացիկ աշխատանքներին, մարդասիրական օգնության պահեստների պայմաններին ու հնարավորություններին, զրուցեց սպայական անձնակազմի հետ:

«Կենտրոնում գործում է կինոլոգիական-հետախուզական, ինչպես նաև` փրկարարական ջոկատ` հանդերձավորված արագ արձագանքման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Նշենք, որ կենտրոնի տարածքում են գտնվում նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ հայկական ՔՈՓ թիմերի պահեստները»,-նշվում է հաղորդագրությունում:

Ընթացիկ տարում կենտրոնը, որը գտնվում է Գետարգել համայնքի վարչական տարածքում և զբաղեցնում շուրջ 17,5 հա տարածք, ցանակապատվել է բետոնյա պատվարով, նորոգվել են պահեստների, զորանոցի տանիքները, իրականացվել է շենքերի և աշխատասենյակների վերանորոգում, կատարվել են տարածքի կանաչապատման, ծառապատման և բարեկարգման աշխատանքներ:

Հաղորդագրության համաձայն, կենտրոնի տարածքը նախկինում պատկանել է «Ռադիո» ՓԲԸ-ին։ Տարածքում կա տարբեր նշանակության 17 շենք-շինություն (պահեստներ, ավտոկայանատեղի, գրասենյակային ու տնտեսական շինություններ, արհեստանոցներ, տաղավարներ, էլեկտրական ենթակայան և այլն): 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ` վերոնշյալ տարածքը հատկացվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը։

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Մարդասիրական արձագանքման կենտրոնը տարածաշրջանում եզակի է: Այն հագեցած է նորագույն տեխնիկայով, ինչպես նաև` աշխատանքային և կենսապահովման բոլոր պայմաններով:

«Մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը»,-ասված է հաղորդագրությունում:

Նախարար Երիցյանին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Գետարգել համայնքի ղեկավար Ա. Կարապետյանը:

Հայ-ռուսկան մարդասիրական արձագանքման կենտրոնի պաշտոնական բացումը կկայանա մոտ ժամանակներում:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։