481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Այսօր Երևան կտեղափոխվեն վթարի զոհերի աճյունները և վիրավորված քաղաքացիներից 32-ը
16:27
05 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով, հաղորդում է ՀՀ տարնսպորտի և կապի նախարարությունը:

Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի  ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում:

Նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարից վիրավորված  32 այն քաղաքացիները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել։

Ներկայացնում ենք տեղափոխվող վիրավորների անվանական ցանկը.

1. Իսպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.),
2. Խուրշուդյան Արման Աշոտի (ծնվ. 1986թ.),
3. Մարտիրոսյան Արամ Վաչագանի (ծնվ.1999թ.),
4. Սիմոնյան Հովնան Գագիկի (ծնվ.1974թ.),
5. Կարապետյան Էդգար Լևոնի (ծնվ.1977թ.),
6. Ռուշանյան Քնարիկ Վահեի (ծնվ.1970թ.),
7. Ռուշանյան Ժորա Արայի (ծնվ. 1998թ.),
8. Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989թ.),
9. Երեմյան Արմեն Աշոտի (ծնվ. 1987թ.),
10. Խաչատրյան Կարեն Ալեքսանդրի (ծնվ. 1994թ.),
11. Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981թ.),
12. Ղարախանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975թ.),
13. Սահրադյան Հրաչ Տոնոյի (ծնվ. 1957թ.),
14. Մատիկյան Արթուր Սարգսի (ծնվ. 1976թ.),
15. Մարկարյան Արսեն Ռազմիկի (ծնվ.1972թ.) ՌԴ քաղաքացի,
16.  Հովհաննիսյան Արթուր Ռազմիկի (ծնվ.1982թ.),
17. Օհանյան Ժորա Ամիրի (ծնվ.1964թ.),
18. Ադամյան Յուրիկ Արամի (ծնվ.1964թ.),
19. Չափարյան Քնարիկ Մովսեսի (ծնվ.1970թ.),
20. Ղասաբողլյան Գարիկ Արմենակի (ծնվ.1984թ.),
21. Թադևոսյան Սիրեկան Սերյոժայի (ծնվ.1960թ.) ՌԴ քաղաքացի,
22. Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ.1976թ.),
23. Ուսունյան Լևոն Մաքսիմի (ծնվ.1971թ.),
24. Առաքելյան Սարգիս Սերգեյի (ծնվ.1987թ.),
25. Երեմիշյան Նարինե Կարենի (ծնվ.1961թ.),
26. Սաֆարյան Կարեն Արմենի (ծնվ.1985թ.),
27. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ.1972թ.),
28. Համբարձումյան Արկադի Արմենի (ծնվ.1992թ.),
29. Մկրտչյան Սարգիս Շալիկոյի (ծնվ.1966թ.),
30. Հակոբյան Տիգրան (ծնվ.1985թ.),
31. Խաչատրյան Տիգրան Վլադիմիրի (ծնվ.1998թ.),
32. Զաքարյան Կարեն Ռուդիկի:

Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակեն բուժում ստանալ հետևյալ 12 վիրավորները։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

Ներկայացնում ենք նրանց անվանական ցանկը.

1. Ասրյան Ապրես Ռուբենի,
2. Սարկոսյան  (Մարկոսյան) Գայանե Վելիկի,
3. Երեմյան Անուշավան Ռազմիկի,
4. Գասպարյան Գոհար Ռաֆիկի,
5. Եսայան Եսայի,
6. Հակոբյան Տիգրան Գառնիկի,
7. Գրիգորյան Սարգիս Հրաչիկի,
8. Հովհաննիսյան Արթուր Աղվանի,
9. Սիրականյան Հռիփսիմե,
10. Եսայան Հասմիկ Մարտինի,
11. Նահապետյան Հակոբ Ստեփանի,
12. Սարգսյան Սերյոժա Կամոյի:

Վթարի զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած մեքենաներով։ Վթարի զոհերի աճյունները կտեղափոխվեն ՀՀ դատաբժշկական կենտրոն (հասցե՝ Երևան, Մխիթար Հերացու 5/1), որտեղից վաղը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 10.00-ից դիակները կհանձնվեն հարազատներին։

Հետևյալ 8 վիրավորները ինքնաթիռից շտապ օգնության մեքենաներով կտեղափոխվեն Սրբ. Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ (հասցե՝ Երևան, Գյուրջյան 10).

1. Իսպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.),
2. Ուսունյան Լևոն Մաքսիմի (ծնվ.1971թ.),
3. Առաքելյան Սարգիս Սերգեյի (ծնվ.1987թ.),
4. Երեմիշյան Նարինե Կարենի (ծնվ.1961թ.),
5. Սաֆարյան Կարեն Արմենի (ծնվ.1985թ.),
6. Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ.1972թ.),
7. Համբարձումյան Արկադի Արմենի (ծնվ.1992թ.),
8. Մկրտչյան Սարգիս Շալիկոյի (ծնվ.1966թ.):

Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կտրամադրվեն մեքենաներ, որոնք ուղևորներին և թեթև վիրավորներին կհասցնեն իրենց բնակավայրերը։-0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։