478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Նախարար Աշոտյանն այսօրվանից հեռուստահաղորդում է վարելու
17:50
06 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվանից Հանրային հեռուստաընկերության եթերում կվարի «Եռանկյունի» հաղորդումը, այս մասին հայտնում է haynews.am-ը:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջարկը եղել է Հ1-ից: «Այն, որ Հ1-ն ուներ քաղաքական նոր հարցադրումների ձևաչափի կարիք, կարծում եմ, բոլորս ենք ականտես եղել, բայց երբևէ չէի մտածի, որ էդ մարդը կլինեի ես»,-ասել է Աշոտյանը:

Նախարարի խոսքով` այդ որոշումը կայացնելը հեշտ չէր, և առաջարկը ստանալուն պես երկակի զգացողություն է ունեցել. մի կողմից գայթակղություն է եղել լինել ոչ միայն հյուր, այլ նաև հաղորդման տանուտեր. «Մյուս կողմից էլ կա պատասխանատվություն, բայց ծանրութեթև անելով` որոշեցի ստեղծագործական աշխատանքի այս ձևն էլ փորձել, հատկապես, որ ասում են «Ամենախելացին» մեկ հաղորդման վարելը դրական է ազդել կրթության վրա»,-ասաց նա:

Ի պատասխան haynews.am-ի հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ այն հանգամանքը, որ ՀՀԿ փոխնախագահ ու Կրթության և գիտության նախարար լինելով հրավիրելու է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, Արմեն Աշոտյանը նշել է, թե դրանք բացարձակապես կապ չունեն մեկը մյուսի հետ. «Ցավում եմ, որ դեռ կան մարդիկ, որ չեն կարողանում ինձ տարածական ընկալել, ես տարածական անձնավորություն եմ՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն եմ զբաղեցնում»,-նշեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ ամենևին էլ «Այո»-ի քարոզչություն չի իրականացնելու, այլ իրեն վերապահված հաղորդավարի ֆունկցիան է իրականացնելու. «Տալ ամենաանհարմար հարցերը ցանկացած հյուրի»,-նշեց նա՝ նկատելով, որ իրեն դուր է գալիս այն աղմուկը և աժիոտաժը, որն արդեն իսկ առաջացել է:

Հարցին, թե ինչպե՞ս է հասցնելու հաղորդավարի պարտականությունները իր բուն գործի՝ նախարարի պաշտոնի հետ, նախարարը նշել է. «Դեռ չեմ դժգոհում, ես երիտասարդ անձնավորություն եմ, ես ամբողջությամբ համադրում եմ, եթե դուք հետևեք իմ աշխատանքային առօրյային»: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։
11:00
18 Հուլիսի 2017
Հայազգի բժիշկ Ժորժ Քեփենեկյանը` Լիոնի քաղաքապետ
Ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է ֆրանսիական Լիոնի քաղաքապետ։