483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Աշոտյանը հայտարարել է, որ հեռուստաեթերում քարոզչությամբ չի զբաղվում
14:52
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Եռանկյունի» հեռուստահաղորդումը մտածված չի եղել որպես հատուկ նախագիծ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն առաջ մղելու համար, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց նոր հաղորդման վարող, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Երեք հյուրերի միջև քաղաքական բանավեճի ձևաչափով ծրագրի առաջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 6–ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։

«Մենք սպասում էինք, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն կառաջացնի, սակայն չէինք մտածում, որ այն այդքան մեծ կլինի։ Ծրագրի ընթացքում քննարկվելու են բազմաթիվ թեմաներ, և այն, հուսով եմ, որ դեռ երկար կմնա եթերում։ Պարզապես հասարակությանն այդքան հուզող հանրաքվեի թեման չէր կարող դուրս մնալ հաղորդման շրջանակներից», – ասաց Աշոտյանը։

Երևանի մամուլի ակումբի ղեկավարը կասկածում է Աշոտյանի հեռուստանախագծի ճշմարտացիությանը>>

Նա նաև խոստովանեց, որ որպես Հայաստանի քաղաքացի` կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ «Հաղորդմանը մասնակցելու համար իրենց համաձայնությունն են տվել բավականին հետաքրքիր մարդիկ։ Ընդդիմության ներկայացուցիչները ևս իրենց բավականին արժանի կերպով են դրսևորել։ Ծրագիրը ստեղծվել է Աշոտյանի շուրջ, սակայն պայմանավորված չէ քաղաքական գործչի նրա անձով», – ասաց Աշոտյանը, ով իշխող ՀՀԿ–ի փոխնախագահն է։

Նա ավելացրեց, որ հաղորդավարի աշխատանքը չի խանգարում իրեն կատարել կրթության և գիտության նախարարի պարտավորությունները։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի Հայաստանում դեկտեմբերի 6–ին։ Այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: