486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ դեսպանատունը $ 132.000 արժողությամբ սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ քննչական կոմիտեին
10:32
21 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.ԱՄՆ դեսպանատունը $ 132.000 արժողությամբ սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ քննչական կոմիտեին, հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին հանդիպել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին և նվիրաբերել մոտ 132.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագիր:

Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք, և Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը և բարելավել փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջև: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ:

Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը՝ ԱՄՆ դեսպանությունը սատարում է Քննչական կոմիտեին քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդման հարցում՝ արհեստավարժության և անկախության մեծացման միջոցով:

«Դեռևս 2015թ. փետրվար-մարտ ամիսներից քրեական գործերի թվայնացումը՝ որպես փորձարարական ծրագիր, ներդրվել է քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում: Թվայնացվել է 458 քրեական գործ, դատավարության մասնակիցներին քրեական գործերի նյութերը տրամադրվել են լազերային սկավառակով, որոնց ընդհանուր քանակը կազմել է 35.108 թերթ, ինչը նաև զգալի ֆինանսական խնայողություն է՝ տարեկան շուրջ 60-70 մլն դրամի չափով։

Բացի ֆինանսական կողմից, քրեական գործերի թվայնացումը նախաքննության ընթացքում հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել մարդկային, ժամանակային և այլ ռեսուրսները, լրջորեն կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահը՝ ավելացնելով, որ «դեսպանատան աջակցությամբ, կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում արդեն 2016 թվականից նախատեսվում է ներդնել քրեական գործերի թվայնացման ծրագիրը, և մոտ ապագայում կունենանք Կոմիտեի կենտրոնական մարմինը տարածքային մարմինների ու ստորաբաժանումների հետ կապող ներքին ցանց»:

«Գործերի թվայնացմամբ ձևավորվում է կայուն գործավարություն, դա օգնում է իրավապահներին ապահովել տվյալների ճշգրտությունը, թույլ է տալիս, որ գործերը հեշտությամբ հասանելի լինեն դատախազների ու փաստաբանների համար, - ասել է դեսպան Միլսը, - կարճ ասած, գործերի թվայնացմամբ Քննչական կոմիտեն ձևավորում է առավել թափանցիկ համակարգ և մեծացնում է հանրային վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Ես ողջունում են հաշվետվողականության մեծացման ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով իրավապահ համակարգի արդիականացմանն ուղղված Քննչական կոմիտեի նախաձեռնությունը»:

Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացման և առավել արդարացի ու թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը:

ՀՀ քննչական կոմիտեի համար իրականացված օժանդակության այլ ծրագրերից նշենք վերջերս կայացած ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որի շրջանակում մի խումբ քննիչներ ծանոթացան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ընտանեկան բռնության գործերի քննության հարցերին: Բացի այդ, Դեսպանության աջակցությամբ իրականացվում է անգլերենի ուսուցման դասընթացը, որին մասնակցում է մոտ 50 քննիչ:

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

«Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում: Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ սա հնարավոր չի լինի առանց ամուր արդարադատության համակարգի, որն ապահովում է իրավունքի գերակայությունը և արդարադատության թափանցիկ հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, - ասել է դեսպան Միլսը, - Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել ՀՀ կառավարության հետ ձևավորելու արդարադատության ամուր, թափանցիկ և հաշվետու համակարգ»:

ԱՄՆ դեսպանատան կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով դեսպան Միլսը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ դեսպանատան աշխատակիցները՝ հուշանվերներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։