484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
«ԱՌԿԱ» գործակալության գլխավոր խմբագիրը ԵԶԲ ԶԼՄ-ների առաջին մրցույթի մրցանակակիր է
13:57
30 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյանը հաղթող է ճանաչվել  Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած  «Եվրասիական ինտեգրում և զարգացում» առաջին բաց ստեղծագործական մրցույթի «Լրատվական գործակալության լավագույն տեղեկատվական հաղորդագրություն» անվանակարգում` Հայաստանի միջտարածաշրջանային կազմակերպությունների գործունեության մասին հարցազրույցների համար, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Ինչպես մրցանակաբաշխության ժամանակ նշել է ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը, ինտեգրման հաջողությունը մեծ մասամբ  կախված է լրագրողների աշխատանքից: Ի միջի այլոց, արարողությունը վարում էր հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Մոլչանովը:

«Չէ որ ինտեգրումը` դա պայմանավորվելու, մեկմեկու լսելու և փոխզիջումների գնալու կարողությունն է: Դա այնպիսի նուրբ հարց է, որ օբյեկտիվ նկարագիր է պահանջում: Ահա, այստեղ ԶԼՄ-ների դերը չափազանց մեծ է»,-նշել է բանկի ղեկավարը` լրագրողներին ցանկանալով արդյունավետ համագործակցություն և հաջողություններ:

Եվրասիական զարգացման բանկը 2015 թվականի ապրիլին հայտարարել էր առաջին բաց մրցույթը` ԶԼՄ-ներում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տարածաշրջանի երկրների կայուն զարգացման  մասին լավագույն հրապարակման համար:

Կազմակերպիչների մտահղացմամբ` այս մրցույթը եվրասիական տարածությունում  լրացուցիչ ազդակ կհանդիսանա կենտրոնամետ ուժերի ինտեգրմանը, ինչպես նաև կնպաստի այդ երկրների ու ժողովուրդների ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Մրցույթին մասնակցել են  60 լրագրող` Եվրասիական զարգացման բանկի մասնակից-երկրներից` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը ներկայացնող լրատվական գործակալությունները, թերթերը, ամսագրերը, ինտերնետ-հրատարակությունները, ինչպես նաև հեռուստաընկերությունները:

Մրցույթի վերջնաժամկետը 2015 թվականի օգոստոսի 31-ն էր, այդ ընթացքում ԵԶԲ-ի նշված երկրներից ներկայացրել են ավելի քան 100 աշխատանք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: