441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս խուսափել վիրուսներից գրիպի և մրսածության սեզոնին. 10 պարզ խորհուրդ հայտնի մանկաբույժից

12:45
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արդեն աշուն է, և, բնականաբար, ակտիվանում են վիրուսներն ու սուր շնչառական հիվանդությունները։ Թվում է, թե անհնար է խուսափել հիվանդանալուց,  դա հատկապես վերաբերում է մանկահասակ երեխաներին, որոնց իմունային համակարգը դեռ շատ խոցելի է։ Բազմաթիվ մայրիկների կողմից սիրված և հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին ներկայացնում է տասը պարզ խորհուրդներ և կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կօգնեն խուսափել վիրուսներից և մրսածությունից։

Եվ այսպես...

1. Փոքրաթիվ մարդիկ նշանակում է հիվանդանալու փոքր հավանականություն։ Խուսափե՛ք մարդաշատ վայրերից։

2. Բաց երկնքի տակ վիրուսների կոնցենտրացիան հազարավոր անգամ քիչ է, քան ցանկացած փակ տարածքում, լինի դա բնակարան, դպրոցական դասարան, թե
մետրոյի վագոն։ Հարյուր անգամ մտածեք` արդոք չե՞ք կարող խուսափել նման վայրերից։

3. Որքան մոտ եք կանգնած մարդուն, այնքան ավելի մեծ է վարակվելու հնարավորությունը։ Եթե նկատում եք սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի նախանշաններ ունեցող մարդու (հազ, փռշտոց, հարբուխ), պահպանե՛ք հեռավորություն։

4. Հիվանդի ձեռքերն ինֆեկցիայի աղբյուր են։ Նվազագույնի հասցրեք ձեռքսեղմումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք դռների բռնակներին և քաղաքային տրանսպորտի բռնակներին։

5. Վիրուսներին «հանդիպելու» հնարավորություններն ավելանում են այնտեղ, որտեղ կան շատ երեխաներ և այնտեղ, որտեղ շատ են հիվանդները։ Այդ պատճառով առանձնահատուկ զգոնություն դրսևորեք մանկական պոլիկլինիկաներ այցելելիս։

6.Վիրուսային մասնիկները ժամերով և օրերով պահպանում են իրենց ակտիվությունը փոշոտ, չոր, տաք օդում և գրեթե ակնթարթորեն «մահանում են» մաքուր, զով, խոնավ օդում։ Այդ պատճառով հաճախ օդափոխեք տարածքը։

7. Բնակելի տարածքների համար օդի օպտիմալ պարամետրերն են` ջերմաստիճան` 16–22°С, օդի հարաբերական խոնավություն` 40–70%։ Ստեղծեք հարմարավետ պայմաններ այս չափանիշներով։ Եթե մրսում եք, ապա տաք հագնվեք։

8. Լվացեք ձեռքերը։ Եթե հնարավորություն չունեք, օգտագործեք խոնավ հիգիենիկ և ախտահանիչ անձեռոցիկներ կամ քսուքներ։

9. Խոնավացրեք շնչուղիների լորձաթաղանթը։ Հաճախ օգտագործեք աղային լուծույթների հիման վրա պատրաստված քթի կաթիլներ։ Ողողեք բերանը սովորական
ջրով։ Աղային լուծույթը կարող եք ինքնուրույն պատրաստել` 1 թեյի գդալ աղին ավելացնելով 1 լիտր եռացրած ջուր։

10. ՍՇՎԻ–ի հավանականությունը նվազեցնում է լիարժեք սնունդը, ակտիվ կենսակերպը, լիարժեք քունը, ժպիտն ու բարձր տրամադրությունը։

Եվ վերջում անհրաժեշտ է նշել, որ դիմակը չի «փրկի» առողջին, և այն պետք է կրի հիվանդը` նման կերպով փոքր–ինչ նվազեցնելով վարակվելու հավանականությունը։
ՍՇՎԻ–ի հավանականությունն նվազեցնող դեղորայք գոյություն չունի։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար