ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ընդունված է համարել, որ ընկույզն օգտակար մթերք է, որը կարելի է ուտել ամեն օր։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ ընկույզը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, իսկ որոշ դեպքերում կարող է անգամ հանգեցնել մարդու կյանքին սպառնացող վիճակի։
Փորձագետները, մասնավորապես, զգուշացնում են մեծ քանակությամբ ընկույզ ուտելու վտանգի մասին։
«Ընկույզը շատ օգտակար է, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ։ Սակայն մեծ քանակությամբ ընկույզ ուտելը կարող է վտանգավոր լինել կյանքի համար», – նշում են բժիշկները, հաղորդում է medikforum.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես դիետոլոգ Եկատերինա Բուրլյաևան նշում է, որ միանգամից մեկ և ավել կիլոգրամ ընկույզ կերած մարդու մոտ կարող է առաջանալ աղիքային անանցանելիություն, ինչը կարող է դառնալ ոչ միայն վատ ինքնազգացողության պատճառ, այլև հանգեցնել մահվան։ Դիետոլոգը պարզաբանել է, որ աղիներում հայտնվելու դեպքում ընկույզն առաջացնում է միատարր, կպչուն զանգված, ինչի հետևանքով օրգանը կարող է ամբողջությամբ խցանվել կամ բորբոքվել։
«Ընկույզ կարելի է ուտել ամեն օր, սակայն մի պայմանով` եթե մարդն օգտագործում է օրական 30–50 գրամ», – ընդգծել է փորձագետը։
Գաստրոէնտերոլոգ Լեյլա Բոլատչիևան իր հերթին նշել է, որ ընկույզն արգելված է պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) ունեցող մարդկանց, հատկապես եթե հիվանդությունը կրկնվում է։ Մարդիկ, ովքեր ազատվում են ավելորդ քաշից, պետք է ընկույզ ուտեն օրվա առաջին կեսին։–0–