ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը սեպտեմբերի 21-ը ԱՄՆ մայրաքաղաքում հռչակել է «Հայաստանի անկախության օր»: Համապատասխան հրամանագիրը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հրամանագրում նշվում է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Ասվում է նաև, որ Հայաստանը ուժեղացնում է իր գործընկերությունն ԱՄՆ-ի հետ:
Загружается новость ...
"Право"
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։-0-