542.2
7.56
477.33
+21
Եղանակը Երևանում
Հայ

Վնասակար մթերք. ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

17:59
26 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները խորհուրդ են տալիս ապագա մայրիկներին ուշադրություն դարձնել, թե որքան ճարպ են նրանք օգտագործում։

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է սնունդն ազդում է ապագա մայրիկի առողջության վրա։ Նրանք եկել են ցնցող եզրահանգման։ Այսպես, ԱՄՆ–ի Baylor College of Medicine բժշկական քոլեջի փորձագետները պարզել են, որ մեծ քանակի ճարպ պարունակող սնունդը, որն օգտագործում են հղիները, կարող է հանգեցնել ապագա փոքրիկի ստամոքսի լուրջ խնդիրների։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետազոտել են 157 կանանց և նրանց նորածիններին` մասնավորապես հետազոտելով նրանց կղանքը։ Հղիության ընթացքում գիտնականները նաև տվյալներ են հավաքել այն մասին, թե ինչ սնունդ են օգտագործել ապագա մայրերը։

Загружается новость ... "Лево"

Արդյունքում, նրանց հաջողվել է պարզել, որ հղիության ժամանակ մեծ քանակի ճարպ և շաքարավազ պարունակող սնունդ օգտագործող կանանց փոքրիկները ստամոքսի հետ կապված խնդիրներ են ունեցել լույս աշխարհ գալուց հետո, նրանց աղիներում բացակայել են օգտակար մանրէները, ինչն էլ հանգեցրել է մարսողության խանգարման։

«Բժիշկներն ավանդաբար խորհուրդ են տալիս օգտագործել երկաթ և ֆոլաթթու` մայրիկի և փոքիկի առողջությունն ապահովելու համար։ Սակայն մենք կարծում ենք, որ հարկավոր է անմիջապես վերանայել խորհուրդներն ու հայտարարել հղիության ժամանակ ճարպերի օգտագործման սահմանափակման մասին», – նշում է պրոֆեսոր Քերսթի Ագաարդը, գրում է mama-likes.ru–ն։

Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 20–35% ճարպ։ Սակայն պարզվում է, որ ապագա մայրերն օրական օգտագործում են միջինը 55,2% ճարպ։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականներն անցկացրել են նորածինների ԴՆԹ–ի անալիզ և պարզել, որ հղիության ընթացքում մեծ քանակի ճարպ պարունակող սննդամթերքի, մասնավորապես` տապակաների, խմորեղենի, քաղցրի ու fast food–ի օգտագործումն ազդում է փոքրիկի ստամոքսի վրա։ Գիտնականները, մասնավորապես, կարծում են, որ այդ երեխաները մարսողության հետ կապված խնդիրներ կունենան ողջ կյանքի ընթացքում։ –0– 
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:59
26 Հունիսի 2019
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. խախտումներ են հայտնաբերվել
«Ծիրանի» ռեստորանում հայտնաբերվել են խախտումներ:
12:15
26 Հունիսի 2019
Քիմ Քարդաշյանը շտկող ներքնազգեստի հավաքածու է թողարկել (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուսատաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է շտկող ներքնազգեստի առաջին հավաքածուի թողարկման մասին:
11:12
26 Հունիսի 2019
Ռուսաստանը կարող է արգելել վրացական գինու ներկրումը
Ռուսաստանի և Վրաստանի կոնֆլիկտը կարող է չսահմանափակվել միայն ուղիղ ավիահաղորդակցման արգելքով։
10:25
26 Հունիսի 2019
Հայկական ծագումով ազդեցիկ ռուսները ներառվել են GQ ամսագրի թոփ 150–ում
Հայկական ծագումով ազդեցիկ ռուսները ներառվել են GQ  ամսագրի թոփ 150–ում:
17:17
25 Հունիսի 2019
Երևանում տղամարդը բարձրացել է արագաչափի վրա` սպառնալով հացադուլ անել
Երևանում տղամարդը բարձրացել է արագաչափի վրա` սպառնալով հացադուլ անել:
16:46
25 Հունիսի 2019
Ռուսաստանցիները փոխում են Վրաստան նախատեսված տուրերը` նախընտրելով այցելել Հայաստան
Ռուս զբոսաշրջիկները սկսել են փոխել դեպի Վրաստան գնված տուրերը` նախընտրելով այցելել Հայաստան։
15:35
25 Հունիսի 2019
Հայաստանի տարածքում կզովանա
Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ կզովանա:
13:30
25 Հունիսի 2019
Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
12:26
25 Հունիսի 2019
Փաշինյանն ընտանիքով հանգիստ է անցկացրել Լաստիվերում և զիփլայն նստել (ՎԻԴԵՈ)
Շուշան Փաշինյանը Youtube–ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել
10:27
25 Հունիսի 2019
Վրաստանում առաջարկել են ռուսների համար անվճար ավտոբուսներ գործարկել Հայաստանից
Վլադիմիր Պուտինը հունիսի 21–ին հրաման է ստորագրել, որով արգելել է հուլիսի 8–ից ռուսական ավիաընկերություններին տեղափոխել քաղաքացիներին Վրաստան:
21:49
24 Հունիսի 2019
Տարերային տարհանում չի եղել. մանկավարժական համալսարանը պարզաբանում է
Երկուշաբթի հաղորդվել է, որ Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել գազի արտահոսք:
13:56
24 Հունիսի 2019
Փորձագետները նշել են Ռուսաստանի լավագույն սարդելկաները
«Ռոսկոնտրոլ» սպառողների միության համառուսական փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է տավարի սարդելկաները: