+31
Եղանակը Երևանում
Հայ

Պի՞նդ, թե՞ հեղուկ օճառ. ո՞րն է ավելի լավ մաշկի համար

17:29
08 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս մաշկավեներաբան, կոսմետոլոգ Անաստասիա Ռոմաշկինան նշում է, որ պինդ և հեղուկ օճառներն արտադրվում են տարբեր տեխնոլոգիաներով և ունեն տարբեր բաղադրություն, գրում է medikforum.ru-ն։ 

Մասնագետի խոսքով, պինդ օճառն ավելի բնական պրոդուկտ է, քանի որ պատրաստվում է կայուն հումքից, չի պարունակում կոնսերվանտներ և սինթետիկ բաղադրիչներ։ Պինդ օճառ պատրաստելու համար օգտագործվում է նատրիական աղ, կենդանական և բուսական ճարպեր։ 

Կոսմետոլոգի կարծիքով, պինդ օճառն ավելի անվտանգ է մաշկի համար։ 

Միաժամանակ պինդ օճառը կարող է չափից շատ չորացնել մաշկը, քանի որ պարունակում է նատրիական աղ։ Սակայն այն ունի հակամիկրոբային ազդեցություն։

Հեղուկ օճառը կարող է պատրաստվել տարբեր մեթոդներով, և նրա բաղադրության մեջ կարող են լինել սինթետիկ բաղադրիչներ։ 

Մասնագետը զգուշացնում է. եթե հեղուկ օճառը պատրաստված է կատիոնային սինթետիկ մակերեսային ակտիվ նյութերից, այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա զգայուն մարդկանց մոտ։ «Եթե հեղուկ օճառը բնական է, այն ունի բնականին մոտ рН և չի չորացնում մաշկը։ Իսկ եթե այն ունի սինթետիկ հիմք ու պարունակում է բազմաթիվ կոնսերվանտներ, ապա կարող է բացասաբար ազդել մաշկի վրա», – նշել է մասնագետը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ:

16:54
19 Սեպտեմբերի 2019
Դուբայի հայտնի երկնաքեր Բուրջ Հալիֆան կներկվի հայկական դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում
17:06
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում: