ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին, գրում է
news.am–ը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Օրեյրոն։
«Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անց կկացվի նոր ձևաչափով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով․ հիմնադրամի թիմը կներկայացվի 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում և Արցախում:–0–