535.47
7.6
476.74
+25
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի դատարանը կալանքի տակ է թողել հայազգի պլաստիկ վիրաբույժին. ՀՀ ԱՆ–ն իրավիճակը պահում է ուշադրության կենտրոնում

20:15
05 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի դատարանը երեքշաբթի կալանքի տակ է թողել ՀՀ քաղաքացի, վիրաբույժ Գևորգ Ստեփանյանին։ Այս մասին ՏԱՍՍ–ին հաղորդել են դատարանից։

Քրեական գործով անցնում են նաև «Սֆերա» պլաստիկ վիրաբուժության կլինիկայի տնօրեն Գուլնարա Շախն ու անեսթեզիոլոգ Լև Խիտրինը, որոնց նկատմամբ ընտրվել է տնային կալանք։

Ի՞նչ է տեղի ունեցել

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, ըստ գործի նյութերի, տուժած Կարոլինա Սարգսյանին «Սֆերա» կլինիկայում կատարել են քթի ձևի փոփոխության վիրահատություն, որից հետո նա ընկել է կոմայի մեջ գլխուղեղի ոսկորների կոտրվածքի պատճառով։

Միաժամանակ, Ռեն–ՏՎ–ն ավելի վաղ հաղորդել էր, որ վիրահատության ժամանակ հիվանդի մոտ սկսվել է ուժեղ արյունահոսություն, կլինիկայի աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել արյունահոսությունը և շտապ օգնություն են կանչել, աղջիկը հոսպիտալացվել է, որտեղ նրան գցել են դեղորայքային քնի մեջ։

«Իմ բարդությունները կապված են անեսթեզիոլոգի և Շախի հետ (կլինիկայի գլխավոր բժիշկը, խմբգր.)։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ են ինձ հետ արել, սակայն ինձ հասել են տեղեկություններ, որ նրանք այդ ամենն արել են` ինձ հիվանդասենյակում պահելու համար, որպեսզի ես նրանց գումար վճարեմ։ Ես առաջինը չեմ, ում հետ նրանք նման բան են անում, սակայն իմ դեպքում ոչինչ չստացվեց։ Ես նրանց մոտ եկել եմ լիովին առողջ` անալիզների մեծ փաթեթով, իսկ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում», – նշել է Սարգսյանը։

Մեկը բոլորի համար, և ամեն ինչ` մեկի գլխին

Change.org կայքում մեկնարկել է վիրաբույժին աջակցող արշավ։

«Նախորդ տարվա նոյեմբերին մասնավոր կլինիկայում վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի կողմից իրականացված ռինոպլաստիկայից հետո ինչ–որ բան այնպես չգնաց, և հիվանդին փրկեցին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Փառք Աստծուն, փրկեցին։ Հարուցվեց քրեական գործ, և մեղադրանք առաջադրվեց երեք անձի` Ստեփանյանին, գլխավոր բժիշկ և կլինիկայի ղեկավար տիկին Շախին ու անեսթեզիոլոգ պարոն Խիտրինին», – նշվում է կայքում։

Խնդրագրի հեղինակներն ընդգծում են այն փաստը, որ գործի երեք դերակատարներից միայն Ստեփանյանն է գտնվում կալանքի տակ։

«Քննությունն ու դատախազությունը հիմնավոր կերպով համոզեցին դատարանին, որ Ստեփանյանը ՌԴ քաղաքացի չէ, չունի մշտական բնակության վայր և աշխատանք Ռուսաստանում և հետևաբար կարող է թաքնվել քննությունից», – նշվում է խնդրագրում։

Նշվում է, որ միևնույն գործով անցնող մեղադրյալներն այսօր ունեն բացարձակ տարբեր առաջնահերթություններ, և նրանք գտնվում են բացարձակապես տարբեր պայմաններում։

«Լինելով բարեկամ երկրի քաղաքացի` Ստեփանյանը կատարել է ՌԴ–ի տարածքում օտարերկրացու գտնվելու հետ կապված օրենքի բոլոր պահանջները», – նշվում է խնդրագրում։

Խնդրագրի հեղինակները կոչ են անում բոլորին աջակցել Ստեփանյանին։ Այս պահին Ստեփանյանին օգտին քվեարկել է 3798 մարդ։

Հայաստանի պաշտոնական արձագանքը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեքշաբթի Facebook–յան իր էջում գրել է, որ դեռ 3 շաբաթ առաջ ծանոթացել է մոսկովյան «Բուտիրյան» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործի մանրամասներին։

«Դրանից հետո խոսել եմ Ռուսաստանում մեր դեսպանի և մի շարք այլ գործընկերների հետ։ Մեր դեսպանատունը ինտենսիվորեն աշխատում է ՌԴ իրավապահների հետ, որպեսզի հարցին հանգուցալուծում տրվի և ես հավաստիացնում եմ, որ մեր գործընկերոջ գործը մեր ուշադրության կենտրոնում է», –գրել է Թորոսյանը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
16 Հուլիսի 2019
Ավինյան. Սևանը կորցնելու վտանգ կա
Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
14:34
16 Հուլիսի 2019
Երևանում թագադրել են «Միսս Աշխարհ Արմենիա 2019»–ին (ՖՈՏՈ)
Հաղթողին թագադրել է «Միսս Հայուհի 2018»-ը:
12:11
16 Հուլիսի 2019
Գագիկ Սուրենյանն էլ շոգից «ծերացավ» (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը միացել է Facebook–ում տարածվող ֆլեշմոբին։
18:59
15 Հուլիսի 2019
Զախարովան` Հայաստանի մասին Սոլովյովի հաղորդման ժամանակ. «բնակչության հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում» (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում մեկնաբանել է իր այցը Հայաստան։
16:42
15 Հուլիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
14:29
15 Հուլիսի 2019
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում հանգեցրել է բուռն բանավեճի (ՖՈՏՈ)
#Armenia հեշթեգով. Արարատի լուսանկարը National Geography Travel–ում բուռն բանավեճի առիթ է դարձել։
10:41
15 Հուլիսի 2019
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը (ՖՈՏՈ)
Քիմ Քարդաշյանը կատարել է որդու խնդրանքը:
21:15
14 Հուլիսի 2019
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Առանց առողջությանը վնաս հասցնելու ամեն օր կարելի է օտագործել մուգ շոկոլադի սալիկի կեսը:
19:20
14 Հուլիսի 2019
Ուզու՞մ եք նիհարել. գինի և շոկոլադ օգտագործեք
Ավելորդ քաշից ազատվելու արտասովոր մեջոցը ներկայացրել են Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները
17:55
14 Հուլիսի 2019
Կեֆիր, շիլաներ և անսպասելի մթերքներ. սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որ կարելի է ուտել քնելուց առաջ
Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել
16:49
14 Հուլիսի 2019
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը (ՎԻԴԵՈ)
Չելյաբինսկի «Այբոլիտը». անասնաբույժ Կարեն Դալլաքյանը փորձում է փրկել 3 ամսական վագրիկին, ում վնասել է վանդակ ներխուժած գողը:
13:30
14 Հուլիսի 2019
Դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել
Առավոտից համացանցում տեղեկություն է տարածվել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան վերաբերյալ: