+29
Եղանակը Երևանում
Հայ

«Ինչ է պոպուլիզմը». հայ ընթերցողին է ներկայացվել հայտնի գերմանացի քաղաքագետի աշխատանքի թարգմանությունը

11:00
08 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում տեղի է ունեցել գերմանացի քաղաքագետ Յան–Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» հայտնի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

«Այս գրքի թարգմանությունը որոշ առումով ես ընկալում էի որպես հասարակական ծառայություն, քանի որ հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ այն սոցիալական և քաղաքական խնդիրներին, որոնք առաջացել են վերջին տարիների ընթացքում որպես զարգացած երկրներում պոպուլիստական առաջնորդների կառավարման արդյունք», – հայտարարեց թարգմանության հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը։

Նա նշեց, որ որոշ խնդիրներ ուսումնասիրելիս հայ ընթերցողը կարող է զուգահեռներ անցկացնել հայկական իրականության հետ և հույս հայտնեց, որ այլ երկրների փորձը կօգնի հայ հասարակության և քաղաքական գործիչներին զարգացնել ու թարմացնել հասարակական դիսկուրսն այս հարցի շուրջ։ 

Գրքի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ թարգմանության ժամանակ փորձ է արվել տեքստը դարձնել հասկանալի ժամանակակից հայերենով և հեշտ ընկալելի միջին վիճակագրական հայ ընթերցողի համար։

«Միաժամանակ մենք չենք շեղվել գիտական բովանդակությունից, չենք խախտել գիտական տերմինաբանությունը, հեղինակի եզրակացությունն ու սահմանափակումները։ Այդ կերպ փորձել ենք ապահովել գիտական գրականության ընկալումը», – ասաց նա։ 

Պոպուլիզմի առանձնահատկությունները Հայաստանում

Գրքի շնորհանդեսից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց որ հետխորհրդային և հայկական պոպուլիզմի առանձնահատկությունն այն է, որ մեր հասարակության համար այն համեմատաբար նոր երևույթ է։

«Մենք համեմատաբար նոր ժողովրդավարություն ենք։ Մարդիկ շատ հաճախ սովոր չեն քվեարկել գլխով։ Նրանք կարող են քվեարկել ստամոքսով, սրտով, զգացմունքներով, ապրումներով», – նշեց նա։ 

Քաղաքագետի կարծիքով, հետխորհրդային լսարանը պակաս գայթակղված է, և այն պետք է սովորի տարբերել նման երևույթները, իսկ դրա համար հարկավոր է վարքագծի որոշակի մշակույթ քաղաքականության իրականության մեջ։ 

«Ես կասեի, որ պոպուլիզմը պարզ պատասխաններ են բարդ հարցերին, երբ առաջարկվում է շատ բարդ խնդիրների պարզ լուծում։ Այնտեղ, որտեղ այդ խնդիրները լուծվում են համեմատաբար վերջերս, մարդկանց կարող է թվալ, որ բարդ հարցերը կարող են ստանալ պարզ լուծում. փոխիր վատ տղերքին լավերով, և նրանք կլուծեն խնդիրը», – ասաց Իսկանդարյանը` միաժամանակ ընդգծելով, որ պոպուլիստական գաղափարախոսությունների հոսք հիմա գրանցվում է և′ Արևմուտքում, և′ Արևելքում այն տարբերությամբ, որ առաջին դեպքում կան դիմակայության մեխանիզմներ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:26
19 Սեպտեմբերի 2019
Զգուշացում. հանրապետությունում քամու ուժգնացում է կանխատեսվում
Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ հանրապետությունում սպասվում է ուժեղ քամի:
18:33
18 Սեպտեմբերի 2019
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
16:58
18 Սեպտեմբերի 2019
ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով
Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:
17:11
17 Սեպտեմբերի 2019
eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն հայտնում է eBay-ում վաճառվող Աքսենտովիչի արծաթե կեղծ հուշադրամների մասին:
15:27
17 Սեպտեմբերի 2019
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:58
17 Սեպտեմբերի 2019
Հայաստանում սպասվում է գազի գնի բարձրացում. Փաշինյանը մտադիր է բանակցություններ վարել անմիջապես Պուտինի հետ
Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկա­կան կողմին:
20:30
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանը զգալի ավանդ ունի Երկրի օզոնային շերտի պահպանման գործում
Երկրի օզոնային շերտի պահպանման հարցը շատ արդիական է աշխարհում
17:06
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, թափուր է 7488 աշխատատեղ
Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցնող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի զբաղվածության ոլորտի վիճակը:
21:15
15 Սեպտեմբերի 2019
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Ներկայացնում ենք աշնանային դիմակի բաղադրատոմս դեմքի հիանալի տեսքի համար։
20:25
15 Սեպտեմբերի 2019
2 հիանալի բաղադրիչներով ըմպելիքն ակնթարթորեն կիջեցնի ճնշումը
Արյան բարձր ճնշման դեպքում սովորաբար ուժեղ, ծակող գլխացավ է առաջանում:
19:21
15 Սեպտեմբերի 2019
Ինչու է արևապաշտպան քսուքն անհրաժեշտ «կլոր» տարի
Դանիացի փորձագետնեը նշել են այն պատճառները, թե ինչու է հարկավոր արևապաշտպան քսուք  օգտագործել ամբողջ տարվա ընթացքում:
17:59
15 Սեպտեմբերի 2019
6 կանոն. ինչպես ստիպել օրգանիզմին ավելի ակտիվ այրել ճարպը 40 տարեկանից հետո
Օրգանիզմի նյութափոխանակության արագությունը 40 տարեկանից հետո նվազում է, ինչի հետևանքով մարմինը սկսում է կուտակել ճարպը: