Հայկ Մարությանը խոսել է Արթուր Մեսչյանի հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)
13:50
04 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարման մասին:
Загружается новость ... "Лево"
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,-ասաց նա։
Քաղաքապետը չժխտեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ կրկնելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է։
«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,- ասաց նա։-0-
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին