537.15
7.44
480.03
+24
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգը» մեծ շուքով նշեց մայիսյան եռատոնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19:56
10 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 8-ին և 9-ին «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Տոնական միջոցառումների շրջանակում, մայիսի 8-ին, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում և Վարդենիս քաղաքում, ընկերության ղեկավարությունը և ներկայացուցիչները, նվերներ ու դրամական պարգևներ հանձնեցին Հայրենական Մեծ պատերազմի   մասնակիցներին, զոհված ազատամարտիկների հարազատներին։ Թե՛ Գեղամասարում, և թե՛ Վարդենիսում, տոնական օրը եզրափակվեց հիշարժան միջոցառումներով։

Геопромайнинг_9 мая.jpg

Մայիսի 9-ին Արարատ քաղաքում և Արարատ գյուղում ևս «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը կազմակերպել էր տոնական միջոցառումներ։ Դարձյալ ուշադրության կենտրոնում էին Մեծ Հայրենականի վետերանները, նրանց ընտանիքի անդամները, ազատամարտիկները, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկների հարազատները։

Իսկ ահա Սյունյաց աշխարհի Մեղրի և Ագարակ քաղաքներում տեղի ունեցավ տոնական շքահանդես։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը պատկանող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը հուշանվերներով և դրամական պարգևներով հյուրընկալեց Մեծ Հայրենականի վետերաններին։

Геопромайнинг_9 мая1.JPG

«Հարգանքով, պատվով և սրտի թրթիռով, շնորհավորում եմ հաղթանակի օրվա առթիվ։ Հավերժ փառք հերոսներին, երախտագիտություն՝ մեր գլխավերևում խաղաղ երկնքի համար, խոնարհում՝ առանց պատերազմի սարսափի, առանց վախի և ցավի ապրելու իրավունքի համար։ Թո՛ղ ոչ մի սերունդ այլևս չտեսնի վիշտ, կորուստներ, թշնամու լուծ։ Թո՛ղ սխրանքները, խիզախությունը, արիությունը ոգեշնչեն մարդկանց, իսկ տոնը թողնի երջանկության արցունքներ և հուզիչ ուրախություն սրտերում ՝ միավորելով հոգիները»,- շնորհավորական այս ուղերձով հանդես է եկել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։

Ավելի քան 10 տարի, «ԳեոՊրոՄայնինգ»-ը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի օրը նշում է մեծ շուքով՝ այդ ամենի մասնակիցը դարձնելով Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի ազգաբնակչությանը։

Геопромайнинг_9 мая3.JPG

Հարկ է նշել, որ «ԳեոՊրոՄայնինգ»-ն այս տարի հանդիսացավ նաև Երևանում անցկացված «Անմահ գունդ» խորագիրը կրող միջոցառման հովանավորը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
24 Մայիսի 2019
Լիլի Մորտոն լքում է Women’s Club–ը (ՖՈՏՈ)
Այս մասին նա գրառում է կատարել իր Instagram Stories-ում։
18:57
22 Մայիսի 2019
Կաննի կինոփառատոնում ֆիլմ է ներկայացվել Շառլ Ազնավուրի մասին
Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացվել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնում։
17:11
22 Մայիսի 2019
ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունը մեկնաբանել է թոշակառուների փաստաթղթերի հետ կապված խնդիրները
Գերատեսչությունում նշեցին նաև, որ արխիվային փաստաթղթերի բացակայության դեպքում, աշխատանքային ստաժը կարող է հաստատվել դատարանում:
16:03
22 Մայիսի 2019
Հոգևորականները տարակուսանք են հայտնում Երևանի փողոցի անվանափոխության մասին քաղաքապետարանի որոշման կապակցությամբ
Հոգևորականները տարակուսանք են հայտնում Երևանի փողոցի անվանափոխության մասին քաղաքապետարանի որոշման կապակցությամբ:
13:17
22 Մայիսի 2019
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում
Ռուսական պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում:
18:57
20 Մայիսի 2019
Փարիզում կնշեն Շառլ Ազնավուրի 95–ամյակը
Փարիզի քաղաքապետարանն «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ մեծ շանսոնիեի 95–ամյակին ընդառաջ միջոցառումներ կանցկացնի Ֆրանսիայի մայրաքաղաքում:
20:49
19 Մայիսի 2019
Մազաթափությունը կանգնեցնելու արդյունավետ միջոց
Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց:
19:37
19 Մայիսի 2019
7 օգտակար նախաճաշ
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:
18:23
19 Մայիսի 2019
Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը
Քնի պակասն իսկապես վտանգավոր է։
21:15
18 Մայիսի 2019
Հայտնի են աշխարհում ալկոհոլն առավել չարաշահող երկրները
Global Drug Survey հիմնադրամի փորձագետները վերլուծել են 36 պետությունների բնակիչների ալկոհոլային «մշակույթը»: