538.28
7.44
480.14
+20
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ–ն դյուրացրել է վիզա ստանալու գործընթացը հուսալի ճանապարհորդների համար

18:54
19 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը, որը վերաբերում է վիզային լավ պատմություն ունեցող ճանապարհորդների համար շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի դյուրացմանը։

Փոփոխությունները կոչված են ավելի ճկուն դարձնել վիզայի հետ կապված ընթացակարգերը, դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6 ամից անց, նշվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալում, հաղորդում է «Վեդոմոստին»։

«Այժմ զբոսաշրջիկները կարող են վիզայի հայց ներկայացնել նախատեսված այցից առավելագույնը 6 ամիս առաջ (այժմ այդ ժամկետը կազմում է 3 ամիս)։ Մեծ մասամբ դա կարելի է անել բնակության երկրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովում նշում են, որ զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում ԵՄ տնտեսության մեջ` կազմելով ընդհանուր ՀՆԱ–ի մոտ 10%–ը։ Կանոնների փոփոխությունը կխթանի տուրիստական ակտիվությունն ու կաջակցի բիզնեսի զարգացմանը ԵՄ երկրներում։ 

Կփոխվի մոտեցումը բազմանգամյա տուրիստական վիզաների տրամադրման հարցում։ Վիզային դրական պատմություն ունեցող ճանապարհորդները կկարողանան ստանալ 1–ից մինչև 5 տարի ժամկետով վիզաներ։ Միաժամանակ, վիզայի համար նախատեսված վճարը կավելանա` 60 եվրոյից դառնալով 80 եվրո։ Մինչև 18 տարեկան զբոսաշրջիկները կազատվեն վճարից։

Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ ստորագրվել է ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր, վիզայի համար կվճարեն նախկինի պես` 40 եվրո։ Վճարի չափը վերանայվելու է երեք տարին մեկ անգամ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:06
16 Մայիսի 2019
Միլիոնատեր Դեն Բիլզերյանը հրապարակել է պրովոկացիոն կադրեր (ՎԻԴԵՈ 18+)
Մեկ օրում տեսանյութը դիտել է ավելի քան 7 մլն մարդ, որոնց մեծ մասը «թեժ» մեկնաբանություններ են թողել:
13:45
16 Մայիսի 2019
Առաջին դասարանցիների գրանցման համակարգը գործում է բնականոն հունով. փոխնախարար
2019 թ.-ի մայիսի 15-ից Երևանի բնակիչները կարող են առաջին դասարաններ գրանցել իրենց երեխաներին միայն հատուկ կայքի միջոցով:
21:12
15 Մայիսի 2019
24-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից երկուսում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից երկուսում:
18:31
15 Մայիսի 2019
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան
Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվում է Ռուսաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան:
14:19
15 Մայիսի 2019
«Բադ պեկինյան ձևով». Փաշինյանը ցնցված է չինական հյուրընկալությունից (ՖՈՏՈ)
«Բադ պեկինյան ձևով». Փաշինյանը ցնցված է չինական հյուրընկալությունից:
12:08
14 Մայիսի 2019
Երևանում կներկայացվի Գալուստյանի և Ռևայի նոր շոուն (ՎԻԴԵՈ)
Երևանում սպասվում է հումորի իսկական տոն:
20:22
13 Մայիսի 2019
Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության
Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր:
19:20
13 Մայիսի 2019
Մինչև 8-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
Երևանի վարչական շրջաններից մեկում մինչև 8-ժամյա ջրանջատում է սպասվում:
18:58
13 Մայիսի 2019
Երևանում կավելանա վերելակների սպասարկման գումարը
Երևանում կավելանա վերելակների սպասարկման գումարը:
17:36
13 Մայիսի 2019
Երևանը գլխավորել է ամենաշահավետ ուղղությունների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար
Ավիատոմսերի առցանց ամրագրման Biletix ծառայությունը վերլուծել է թռիչքների արժեքը ամռան ամիսներին:
21:31
12 Մայիսի 2019
Երևանում թագադրվել է «Միսս Հայաստան 2019»–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանում թագադրվել է «Միսս Հայաստան 2019»–ը: