+13
Եղանակը Երևանում
Հայ

7 մթերք ամուր և առողջ եղունգների համար

20:00
01 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թույլ, դյուրաբեկ եղունգներն ամրապնդելն այդքան էլ հեշտ չէ. քսուքները և դիմակները, եթե նույնիսկ օգնում են, ազդում են շատ դանդաղ: Լոգանքներն ամենօրյա արարողություն չեն, իսկ լաքի օգտագործմամբ կանոնավոր մատնահարդարումը թուլացնում է եղունգի թիթեղը, նույնիսկ եթե լաքն ամրապնդող է: Եվ հարց է ծագում` ի՞նչ անել: Հնարավոր է, որ օգնի ճաշացանկի թեթև շտկման ստուգված մեթոդը: Կերե´ք ավելի շատ մթերք, որ պարունակում է եղունգների առողջության համար կարևոր նյութեր: Ահա լավագույն 7 տարբերակներն ըստ teleprogramma.pro–ի։ 

1. Ավոկադո

авокадо

Ավոկադոն բուսական սպիտակուցի, A, B, E և K վիտամինների, ֆոլաթթվի, կալիումի և օգտակար ճարպերի արժեքավոր աղբյուր է: Վերոնշյալ բոլոր տարրերը կարևոր դեր են խաղում եղունգների, ինչպես նաև մազերի և մաշկի ամրապնդման գործում: Խոհարարական տեսանկյունից ավոկադոն շատ ունիվերսալ է. ըստ ցանկության այն կարելի է ավելացնել աղցանների և սմուզիների մեջ, պատրաստել գուակամոլե, կրեմ-ապուր և նույնիսկ տապակել ավոկադոյի կտորները գրիլի վրա:

2. Հազար

листовой салат

Առողջ ապրելակերպի ջատագովներն իզուր չեն ներառում հազարն ամենաօգտակար մթերքի թոփ ցուցակներում: Հազարը, հատկապես նրա մուգ թերթիկներով տեսակները, հարուստ են երկաթով, ցինկով, մագնեզիումով, A, B, և E վիտամիններով, բուսական սպիտակուցով և այլ օգտակար տարրերով, որոնք կենսական նշանակություն ունեն մաշկի, մազերի և եղունգների համար: Ի՞նչ է պետք անել, որ այս բոլոր տարրերը ճիշտ յուրացվեն: Պետք է պարզապես այն հում վիճակում ուտել և որքան հնարավոր է շատ:

3. Հավկիթ

яйца

Նախաճաշին պինդ խաշած ձուն հոյակապ բաղադրատոմս է բոլոր նրանց համար, ովքեր հոգում են իրենց եղունգների առողջության մասին և ցանկանում են, որ դրանք ամուր լինեն, չշերտատվեն և ավելի արագ աճեն: Ձուն հարուստ է սպիտակուցներով, B և D վիտամիններով: Եթե հաշվում եք ուտելիքի կալորիականությունը, ապա կերեք միայն ձվի սպիտակուցը, իսկ դեղնուցը թողեք որևէ թխվածքի համար: 

4. Սպիրուլինա

спирулина

Սպիրուլինա ջրիմուռը (spirulina algae), ըստ էության, համեղ ուտելիքի շարքին չի պատկանում, բայց դիմադրողականությունը խթանելու նրա գերունակությունը, անկասկած, արժանի է ուշադրության: Եղունգների ամրապնդումն այս ջրիմուռի օգտագործման դրական արդյունքներից միայն մեկն է: Սպիրուլինայի հրաշալի հատկությունները բացատրվում են բետա-կարոտինի մեծ պարունակությամբ, ինչպես նաև` B խմբի վիտամինների, բիոտինի, սպիտակուցների, մագնեզիումի և քլորոֆիլի առատությամբ: Մեկ թեյի գդալ սպիրուլինան ավելի շատ երկաթ է պարունակում, քան մսի սթեյքը: Սպիրուլինան կարելի է գտնել չորացրած տեսքով, ինչպես նաև դեղատանը` կենսահավելումների տեսքով:

5. Դդմի և արևածաղկի սերմեր

тыквенные семечки

Խոսքը, բնականաբար, աղի բոված սերմերի մասին չէ, որոնք վաճառվում են խանութներում: Աղը, բուրահաղորդիչները և ջերմային մշակումը ոչնչացնում են բոլոր այն օգտակար տարրերը, որոնցով օժտված են դդմի և արևածաղկի սերմերը: Հում, չմշակված վիճակում դրանք հարուստ են սպիտակուցով, ցինկով, պղնձով, E վիտամինով, բիոտինով և «երջանկության հորմոն» տրիպտոֆանով: Այս բոլոր բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում եղունգների առողջության և ամրության վրա:

6. Յոգուրտ

Греческий йогурт

Սպիտակ ոչ քաղցր յոգուրտը պարունակում է կալցիում, բիոտին, վիտամին D, երկաթ, մագնեզիում, կալիում և այլ տարրեր, որոնք անփոխարինելի են եղունգների առողջության համար: Իհարկե, կարևոր է, որ յոգուրտը լինի որքան հնարավոր է բնական, թարմ, մաքուր, ծանրաբեռնված չլինի բուրահաղորդիչներով և կոնսերվանտներով: Կարելի է նաև փորձել ինքնուրույն պատրաստել յոգուրտ, չէ՞ որ դա շատ հեշտ է: Իսկ խոհարարական տեսանկյունից յոգուրտը հարմար է նրանով, որ այն կարելի է ավելացնել գրեթե ցանկացած ուտեստի մեջ` աղանդերից և նախուտեստից սկսած` մինչև սառը ապուրներ:

7. Ընկույզ

грецкие орехи

Ընկույզն օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների կարևոր աղբյուր է: Դրանք այն օգտակար ճարպերն են, որոնք դրական ազդեցություն են ունենում նյութափոխանակության վրա: Բացի այդ, ընկուզը հարուստ է սպիտակուցով, բջջանյութով, մագնեզիումով, ցինկով, կալիումով, պղնձով, մելաթոնինով և բիոտինով: Կանոնավոր ընկույզ ուտելը դրական ազդեցություն կունենա ոչ միայն եղունգների առողջության վրա, այլ նաև ամենօրյա ինքնազգացողության. դուք ձեզ ավելի աշխույժ, ուշադիր կզգաք, իսկ կենտրոնանալն ավելի հեշտ կլինի` նույնիսկ ամենաբարդ խնդիրների վրա: Իզուր չէ, որ ընկույզը համարվում է «ուղեղի» թեթև նախաճաշ: Եթե դուք ընկույզ չեք սիրում, ապա փորձեք բրազիլական ընկույզը. օգտակար տարրերը նույնն են, բայց համը լրիվ այլ է: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Սեպտեմբերի 2019
Գիտնականները պարզել են պարացետամոլի անսպասելի վտանգը
Պարզվել է պարացետամոլի անսպասելի վտանգը։
20:25
22 Սեպտեմբերի 2019
Նիհարեցնող հնգյակ. հայտնի են այն ըմպելիքները, որոնք կարելի է խմել քնելուց առաջ ավելորդ քաշից ազատվելու համար
Հուրախություն նիհարողների կան ընպելիքներ, որոնք օգնում են մկանային զանգված ավելացնել:
19:15
22 Սեպտեմբերի 2019
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում:
18:27
22 Սեպտեմբերի 2019
Մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատերը
Լոս Անջելեսում մահացել է Hilton հյուրանոցների ցանցի սեփականատեր Բերոն Հիլթոնը:
21:15
21 Սեպտեմբերի 2019
Հրաշագործ հատկություններ. ինչու է պետք ուտել խաղողի կորիզները
Խաղողի կորիզներն ունեն օգտակար հատկությունների մի ողջ սպեկտր
20:17
21 Սեպտեմբերի 2019
Աշնան ամենատարածված միրգն ու բանջարեղենը. վիտամինների պաշար
Աշնանը դիմադրողականաությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել ավելի մեծ թվով միրգ ու բանջարեղեն:
19:49
21 Սեպտեմբերի 2019
Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք ավելի լավ է չլվանալ
Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք ավելի լավ է չլվանալ: Նրանք զգուշացրել են, որ ոչ բոլոր մթերքներն է անհրաժեշտ լվանալ պատրաստելուց առաջ։
15:48
21 Սեպտեմբերի 2019
Խմե՞լ, թե՞ չխմել. փորձագետները կարծում են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի
Մասնագետը պատմել է ՏԱՍՍ–ին, որ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։
16:07
20 Սեպտեմբերի 2019
Տեսանյութ է տարածվել Հերացու փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիների ծեծելու կադրերով. ոստիկանությունը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Համացանցում տեսանյութ է տարածված, իբր ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Հերացու փողոցում ծեծի են ենթարկել քաղաքացիների։
13:24
20 Սեպտեմբերի 2019
Հայ սուզորդները Վանա լճում խաչքարերի բացառիկ լուսանկար են արել (ՖՈՏՈ)
Հայ սուզորդների ակումբը հայտնել է եզակի հայտնագործության մասին:
11:51
20 Սեպտեմբերի 2019
Քարդաշյանը հրապարակել է ջերմ կադրեր երեխաների հետ. «Ես քեզ սիրում եմ, մամա» (ՎԻԴԵՈ)
Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ ջերմ տեսանյութ է հրապարակել։
17:27
19 Սեպտեմբերի 2019
Անկախության օրվա առթիվ Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 21-ին` Անկախության օրվա առթիվ, Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ: