438.97
4.35
404.36
+6
Եղանակը Երևանում
Հայ

5 օգտակար մթերք հիպերտոնիայով հիվանդների համար

15:57
19 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եթե դուք գիտեք սնվելու կանոնները և պահում եք դրանք, երբեմն որոշ նրբություններ կարող եք բաց թողնել։ 

Հիպերտոնիան պատահաբար չեն անվանում «լուռ մարդասպան»։ Մարդը կարող է մի ողջ կյանք ապրել՝ չիմանալով զարկերակային ճնշման բարձր թվերի մասին։ Եվ տարիներ անց հայտնաբերել, որ սիրտը մաշված է, աչքի ցանցաթաղանթը՝ վնասված, գլխուղեղի անոթները անմխիթար վիճակում են, գրում է kp.ru-ն։

Այդ իսկ պատճառով էլ բժիշկները պնդում են, որ պետք է իմանալ զարկերակային ճնշման թվերը։ Եվ եթե դրանք բարձր են (130 ու 85-ից բարձր), ապա դրանք պետք է կանոնավորել։ Եվ առաջին հերթին՝ սննդակարգով։ Հիպերտոնիա ունեցողների համար հիմնական չափանիշներն են՝

- ավելի քիչ աղ (աղի վարունգ և այլն) և քաղցր (մնաս բարյավ՝ «Նապոլեոն»);

- ալկոհոլի նվազագույն քանակ (շավաթական ոչ ավելի, քան 150 գրամ կարմիր չոր գինի) և թարմացնող ըմպելիքներ (թունդ թեյ, սուրճ);

- ավելի քիչ ճարպոտ տապակած միս (ներիր, խորոված...).

- ավելի շատ մթերքներ, որոնք կալիում (բանան, սպանախ, ծիրանաչիր), մագնեզիում (չարազ՝ նուշ, քեշյու) և կալցիում (քնջութ, կաթնաթթվային սննդամթերք) են պարունակում։

Այսինքն, ըստ էության, առողջ սնվելու չափանիշներ են։ Բայց կան կանոններից որոշ բացառություններ, որոնք նույնիսկ օգտակար են հիպերտոնիկներին։ Ահա դրանց հնգյակն ըստ բժիշկ դիետոլոգ Լյուդմիլա Դենիսենկոյի՝

1. Կակաո և սև շոկոլադ

шоколад

Զարմացա՞ծ եք։ Կարծես թե կակաոն գրգռում է նյարդային համակարգը և պետք է որ բացառվի ճնշում ունեցողների սննդակարգից։ Մինչդեռ կակաոյում պարունակվող կենսաֆլավոնոիդները բարելավում են անոթների էլաստիկությունը։ Իհարկե, այն ավելի լավ է խմել շաբաթը մեկ-երկու անգամ, իսկ ամեն օր կարելի է ուտել 10-20 գրամ սև շոկոլադ։

2. Քրքում

куркума

Այս համեմունքը, որը գույն ու սուր ելևէջներ է հաղորդում ուտելիքին, ըստ էության պետք է վնասակար լինի հիպորտոնիկների համար, չէ՞ որ, եթե շատ քրքում ավելացնել, ապա ուտեստը կարող է շատ սուր լինել։ Մինչդեռ քրքումը բարելավում է արյան շրջանառությունը և զարկերակային ճնշումը։

Հիպերտոնիկների համար ամենաօգտակարը քրքումով առանց աղ պատրաստած բրինձն է։ Բրնձում մագնեզիում կա, իսկ քրքումն ավելացնում է համի և առողջության չափաբաժինը։

3. Ոչ շատ աղի ծովատառեխ

селедка

Աղը մահ է հիպերտոնիկների համար, բայց քիչ աղի ծովատառեխը պահպանում է օմեգա 3 ճարպաթթուները։ Բացի այդ, այն պատրաստում են որսալուց հետո առաջին ժամերին, այդ պատճառով այն շատ ավելի օգտակար է «արհեստական» ձկներից։ Ծովատառեխը նաև հարուստ է սպիտակուցով, կալցիումով և ֆոսֆորով։

4. Թթու կաղամբ

квашеная капуста

Եվ կրկին մի սննդամթերք, որի վնասը շատ ավելի մեծ կլինի օգուտից ավելորդ աղի պատճառով։ Բայց թթու կաղամբում պարունակվում է մեծ թվով վիտամին С՝ ավելի շատ, քան ցիտրուսայիններում կամ բուլղարական տաքդեղում։

Սակայն հիպերտոնիկների համար ամենաօգտակարը կանաչ սոխի հետ խառնած թթու կաղամբն է։ Այս ամենին ավելացվում է բուսայուղով՝ ավելի լավ է՝ կտավատի կամ քնջութի։ Իհարկե, կարելի է ավելացնել նաև խաշած կարտոֆիլ, քանի որ կեղևով խորովված կարտթֆիլը կալիումի գերազանց աղբյուր է։

5. Պաղպաղակ

мороженое

Իսկ քաղցր չէ՞։ Իսկապես, պաղպաղակը կարող է շատ յուղոտ և քաղցր լինել։ Բայց փորձեք գնել ստուգված տեսակի պաղպաղակ, առանց ջեմի, մուրաբաների և այլ հնարքների կիրառման, որոնցից աճում է գինը և նվազում օգտակարությունը։
Շաբաթական մեկ անգամ կաթնային կամ շոկոլադե պլոմբիրը ձեզ չի վնասի։

Բանն այն է, որ պաղպաղակը պարունակում է կալցիումի և ճարպերի օպտիմալ հարաբերակցություն։ Իսկ կալցիումը յուրացվում է միայն ճարպի օգնությամբ։ Այնպես որ մի զրկեց ձեզ համեղ պաղպաղակի չափավոր օգտագործումից։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված