ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
Gallup-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակ բնակչության 60 տոկոսն օրական միջինը մեկ գավաթ սուրճ է խմում:
Ավելին, քառորդ մասը խոստովանում է, որ դա կախվածություն է: Սուրճի սիրահարների այսպիսի թիվը զարմանալի չէ, այլ զարմանալին այն է, թե որքան օգտակար այն կարող է լինել մեր առողջության համար:
Եվ այսպես,
women-page.ru-ն ներկայացնում է այն 5 հիվանդությունները, որոնք վախենում են սուրճից:
№ 1: Լյարդի ցիրոզ
Բնականաբար, պետք չէ սուրճը դիտարկել որպես լյարդի ցիրոզի բուժման միջոց: Պետք չէ հույս ունենալ, որ այն կկանխարգելի օրգանիզմի թունավորումը: Բայց այն կարող է դրական ազդել լյարդի վրա և կանխել այդ հիվանդության զարգացումը:
Եթե հավատանք CNN-ին, ապա «օրական 2 գավաթ հավելյալ սուրճը կարող է նվազեցնել լյարդի ցիրոզի զարգացումը 44%-ով»:
№ 2: 2-րդ տեսակի շաքարախտ
Շաքարախտը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել մասնագետների օգնությամբ: Այնուամենայնիվ, սուրճը կարող է դառնալ երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելման տարբերակ:
«Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճ, հատկապես շատ շուրճ խմող մարդկանց մոտ շաքարախտի զարգացման ռիսկն ավելի ցածր է, քանի մյուսների մոտ», — գրում է WebMD-ը:
Загружается новость ...
"Право"
№ 3: Սրտի հիվանդություններ
Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, և երբ խոսքը գնում է սրտի առողջության մասին, դուք բոլորս պետք է լսեք բժիշկի ցուցումները: Այնուամենայնիվ, սուրճն իրականում կարող է օգտակար լինել սրտի հիվանդության ժամանակ:
Այնպես որ, եթե մտահոգված եք սրտի առողջությամբ, ապա շտապեք ևս մեկ գավաթ սուրճ խմելու:
№ 4: Քաղցկեղ
Թեև ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի գիտնականները հայտարարում են.
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սննդամթերքներ, օրինակ, սուրճը, կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում»:
№5: Պարկինսոնի հիվանդություն և Ալցհայմերի հիվանդություն
Բացի ուղեղի նորմալ ակտիվության պահպանումից, սուրճը կարող է նաև օգտակար լինել Ալցհայմերի հիվանդության և Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարում:
«Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական երեք գավաթ սուրճը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդության զարգացումը տարեցների մոտ», — պատմում է CBS News-ը: -0-