534.18
7.56
476.18
+31
Եղանակը Երևանում
Հայ

4 մթերքներ, որոնք արագացնում են դեմքի ծերացումը. բժիշկ

20:25
16 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 16  հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սննդային սովորություններն անպայման արտացոլվում են դեմքին և կարող են նպաստել վաղաժամկետ ծերացմանը, նշում է բրիտանացի մաշկաբան Նիգմա Թալիբը:

Հետազոտություն անցկացնելով` Նիգմա Թալիբը պարզել է, որ գոյություն ունի դեմքի ծերացման չորս տեսակ, որ կախված է ոչ բալանսավորված, սխալ սննդակարգի հետ, գրում է medikforum.ru-ն:

«Հնարավոր է, որ դուք ձեզ անհայտ զգայունություն ունեք այս կամ այն մթերքի նկատմամբ, կամ ուտում եք ավելին, քան ձեր օրգանիզմն ի վիճակի է մարսել: Մարսողւթյան ցանկացած խնդիր նպաստում է քիմիական և հորմոնալ փոփոխությունների, որոնք արագացնում են ծերացումը, և դրա հետևանքները, նախևառաջ, երևում են դեմքի վրա», - գրում է Թալիբը «Reverse the Signs of Ageing: The Revolutionary Inside-Out Plan to Glowing, Youthful Skin» իր գրքում:

Загружается новость ... "Лево"

Բժիշկի կարծիքով, գոյություն ունեն սննդամթերքի հետևյալ տեսակները, որոնք վնաս են հասցնում օրգանիզմին` գլյուտեն պարունակողներ, կաթնամթերք, շաքար և ալկոհոլ:

Ալկոհոլ. Ալկոհոլային խմիչքների հաճախ օգտագործումը հանգեցնում է մաշկի ջրազրկման և լայնացնում է ծակոտիները, ինչպես նաև դառնում է աչքերի կարմրության, կոպերի իջեցման (պտոզի) հետևանք, ավելի նկատելի է դարձնում քթաշրթային ծալքերը: Ալկոհոլը և դրանում պարունակվող շաքարը քայքայում են կոլագենը, որը պատասխանատու է մաշկի գեղեցկության և առաձգականության համար: Նրանք, ովքեր ցանկանում են կանգնեցնել դեմքի ծերացումը, պետք է հրաժարվեն սպիրտային խմիչքներից, կարծում է մասնագետը:

пиво

Շաքար. Շաքարի ակտիվ օգտագործումը հանգեցնում է կնճիռների և սև կետերի առաջացմանը, ինչպես նաև մաշկը կորցնում է առաձգականությունը: Շաքարը վնասում է կոլագենային մանրաթելերը, ինչն արագացնում է դեմքի ծերացումը: Շաքարը նաև ազդում է մարսողության և օրգանիզմում ճարպի տեղաբաշխման գործընթացի վրա` հանգեցնելով դեմքի ուրվագծերի փոփոխության, ինչի հետևանքով դեմքը կլորանում է:

сладости

Կաթնամթերք. Եթե կաթնամթերքի օգտագործումից հետո կզակի վրա սև կետեր են առաջանում, իսկ աչքերի տակ` սև շրջաններ, կոպերն այտուցվում են, ապա կաթնամթերքն օրգանիզմի համար ալերգեն է: Դեմքի վիճակը կարելի է բարելավել` երեք շաբաթով հրաժարվելով կաթնային ծագման մթերքների օգտագործումից, նշում է մաշկաբանը:

молоко, творог, сметана

Գլյուտեն. Նիգմա Թալիբի խոսքով, գլյուտեն պարունակող մթերքների ազդեցությունն օրգանիզմի վրա կարող է արտահայտվել կզակի վրա բորբոքումներով և դեմքի պիգմենտային բծերի առկայությամբ: Այդ դեպքում, բժիշկի խորհրդով, անհրաժեշտ է մակարոնեղենն ու հացաբուլկեղենը փոխարինել սննդային մանրաթելեր պարունակող մթերքներով, օրինակ, ցորենի թեփով: -0-

Спагетти макароны.jpg


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
21 Հուլիսի 2019
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ներկայացնում ենք ամառային սննդակարգ հինգ ոսկե կանոն։
20:25
21 Հուլիսի 2019
Գինին ամենևին էլ օգտակար չէ. գիտնականներ
Գինին ամենևին էլ օգտակար չէ:
19:10
21 Հուլիսի 2019
Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին
Անսպասելի բացահայտում. բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին։
17:53
21 Հուլիսի 2019
Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
16:41
21 Հուլիսի 2019
Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը
Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով:
21:15
20 Հուլիսի 2019
Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից
Պարզվել է, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը։
19:05
20 Հուլիսի 2019
Ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք
Ներկայացնում ենք ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք։
17:41
20 Հուլիսի 2019
Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են հայտնաբերել։
15:55
20 Հուլիսի 2019
Գրասենյակային անհարմարություններ. ինչպես ամռանը խուսափել քրտնարտադրությունից
Տարվա շոգ եղանակին առավելապես գրասենյակային աշխատողները տառապում են բարձր քրտնարտադրությունից:
14:39
20 Հուլիսի 2019
Հայտնի է Մերկելի ախտորոշումը. բժիշկներ
Առաջին անգամ Մերկելը ցնցումներ է ունեցել հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս:
17:48
19 Հուլիսի 2019
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն երևանյան փողոցներից մեկի խաչմերուկում:
14:24
19 Հուլիսի 2019
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Մոսկվա–Երևան չվերթի տարհանման ժամանակ տուժածներից երկուսը մնում են հիվանդանոցում