ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանն աշխարհի հնագույն և զարմանահրաշ քաղաքներից է: Այստեղ կարելի է շատ հետաքրքիրն ու անսովորը տեսնել:
Tripzter.ru-ն ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաքի մասին հետաքրքիր փաստերի թոփ-25-ը:
1. Երևանը շատ հին քաղաք է, այն կառուցել է ուրարտական Արգիշտի Ա արքան մ.թ.ա. 782 թվականին: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան:
2. Քաղաքը գտնվում է ծովից բավականին բարձր մակարդակի վրա` շուրջ 1000 մետր, գումարած-հանած 200 մետր քաղաքի տարբեր վայրերում:
3. Քաղաքի մակերեսը կազմում է 223,28 կմ².
4. Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից:
5.2016 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 1.074 միլիոն մարդ:
6. Ընդ որում այդ բնակչության 98.9% -ը հայեր են:
7. Տեղացիները գերազանց հասկանում են ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:
8. Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների հարյուրյակում, numbeo.com-ի տվյալներով:
Իսկապես, այստեղ քեզ միանգամայն անվտանգ ես զգում, նույնիսկ գիշերը չես հանդիպի հարբած կամ ագրեսիվ մարդկանց:
9. Հայաստանի ջուրն այնքան մաքուր է, որ կարող ես այն խմել ծորակից:
10. Ինչը չես ասի քաղաքի մասին` այստեղ բավականին կեղտոտ է: Այս առանձնահատկությունը դիտվում է ամբողջ քաղաքում` մարդիկ կարող են աղբ նետել հենց իրենց ոտքերի տակ կամ մեքենայի պատուհանից:
11. Երևանում ընդունված չէ հյուր գնալիս կոշիկները հանել:
12. Հայաստանի մայրաքաղաքում դուք երբեք ծարավից չեք մեռնի, քանի որ փողոցներում շատ են ցայտաղբյուրները, որոնք ժողովուրդն անվանում է «պուլպուլակ»:
13. Դուք զարմացած կլինեք այն փաստից, որ Երևանում չկա ոչ մի Մաքդոնալդս:
14. Այստեղ կարելի է ծխել հասարակական վայրերում, այդ թվում` սրճարաններում և ռեստորաններում: Բայց իշխանությունները մտահոգված են իրենց ազգի առողջությամբ, ամեն կերպ փորձում են պայքարել այդ վնասակար սովորության դեմ, և արդեն 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ծխելու վերաբերյալ սահմանափակումներ են սահմանվել:
15. «Նոյ» և «Արարատ» կոնյակի երկու գործարանները գտնվում են միմյանց առջև «Հաղթանակ» կամրջի մոտակայքում` մոտ 500 հեռավորության վրա:
16. Քաղաքում գործում է համեմատաբար երիտասարդ մետրոպոլիտենը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին: Այն ունի մեկ գիծ և 10 կայարան: Ինչպես կատակում են տեղացիները, մետրոն միացնում է կենտրոնը կենտրոնին:
17. Ճամփորդների համար հաճելի փաստ` քաղաքային ավտոբուսներում գործում է անվճար Wi-Fi:
18. Մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի ամենամեծ եկեղեցին` Երվանդ Քոչարի փողոցում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին: Այն հիմնվել է 1997 թվականին, նախագծի հեղինակը Ստեփան Քյուրքչյանն է:
19. Չնայած, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է, Երևանում գործում է Կապույտ մզկիթը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում:
20. Հայաստանի մայրաքաղաքն ունի տարվա մեջ միջինը 300 արևոտ օր, այստեղից էլ` 20 «արևոտ Երևան» անվանումը:
21. Ճանապարհային երթևեկությունը քաոսային է, և պարբերաբար թվում է, թե տեղի բնակիչների համար որևէ կանոն գոյություն չունի:
22. Մեքենայի ազդանշանով վարորդները ողջունում են միմյանց:
23. Քաղաքի բազմաթիվ ավտոմեքենաներ աշխատում են գազով, քանի որ այն բենզինից և դիզվառելիքից ավելի էժան է:
24. Երևանում տաքսին այդքան էլ թանկ չէ` ընդամենը 100 դրամ մեկ կիլոմետրի համար: Բայց եթե տաքսի եք վերցնում դրսում և պայմանավորվում եք բառացի, ապա պատրաստ եղեք, որ ձեզ կարող են նաև խաբել:
25. Տեղի բնակիչները շատ են սիրում սուրճ` առավոտը սկսվում է սուրճից, ճաշը, ընթրիքը, բոլոր հանդիպումները և գործերն անպայման արվում են մի գավաթ սուրճի շուրջ: -0-