483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
2015թ. ծրագրով հանձնել ենք ևս 4 այգի և պուրակ. քաղաքապետ
17:44
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շենգավիթցիների հետ միասին շաբաթ հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Երևանի զարգացման քառամյա ու տարեկան ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում է հարմարավետ հանգստի գոտիների ստեղծումը:

Այգիների կառուցման 2015թ. ծրագրով ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի հորը՝ Միշա Կարապետյանին:

«Ծրագրի կյանքի կոչման համար իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ոչ միայն հարգանքի յուրօրինակ տուրք է, այլև տարածքի բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակ»,-ասված է հաղորդագրությունում:

Քաղաքապետը շրջել է այգու տարածքում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ծրագրի շրջանակում հանգստի գոտին կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու մարզական գույքով: Այգին ապահովվել է նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով:

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում նոր հանգստի գոտի է ձևավորվել նաև Կարմիր բլուր հնավայրին հարակից հատվածում: Շուրջ 3000 քմ տարածքում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ շենգավիթցիների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մինչ հանգստի գոտու հնարավորություններին ծանոթանալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մասնակցել է այգում տեղադրված ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի  հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու քաջարի հայորդու հորը՝ Արթուր Ասոյանին:

Բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր այգիներն ու պուրակները լինեն բարեկարգ ու Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան ապահովված լինի հանգստի հարմարավետ գոտիներով:

«Ինչպես նկատել եք, վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերում առանձնակի կարևորվում և առաջնային տեղ է զբաղեցնում ոչ միայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած այգիների, պուրակների և հանգստի գոտիների վերակառուցումը, այլև բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է՝  նոր  անտառպուրակների, այգիների և այլ հանգստի գոտիների ստեղծումը: Այս համատեքստում 2015թ. ծրագրով մենք մեր բնակիչների տնօրինմանն ենք հանձնել ևս 4 այգի և պուրակ: Հատկանշական է, որ այս տարի շահագործման հանձնված այգիներից երկուսը կրում են Արցախյան ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպեյանի և Արթուր Կարապետյանի անունները: Ու սա ոչ միայն հարգանքի տուրք է մեր քաջ հայորդիների հիշատակին, այլ նաև հայրենասեր սերունդ դաստիարակելու յուրովի մոտեցում, ինչը, համոզված եմ, կտա իր արդյունքը: Մեր նորօրյա հերոսի՝ Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը ևս այդ համատեքստում է ու հաստատ դառնալու է նոր հերոսներ դաստիարակելու յուրովի խորհրդանիշ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը անդրադարձել է նաև տարեկան ծրագրերով իրականացվող բակային տարածքների բարեկարգմանն ու նկատել է, որ այս հարցում մայրաքաղաքի բնակիչներն այլևս դարձել են քաղաքային իշխանության գործընկերը:

«Ընթացիկ տարում  բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար բարեկարգվել ու հարմարավետ է դարձել ևս շուրջ 400 բակային տարածք: Մենք տարեցտարի ավելի ենք ընդլայնում այս ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալները, անշուշտ, հիմքում որպես առաջնահերթություն հաշվի առնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման հրամայականը: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների շահագործմանը հանձնված հանգստի գոտիները ևս ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս թե՛ մեծերին և թե՛ փոքրերին լիարժեք վայելելու իրենց հանգիստը: Օգտվելով առիթից, մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, որ դարձել են քաղաքային իշխանության սրտացավ գործընկերն ու, շատ դեպքերում, հենց իրենց ձեռքերով են ապամոնտաժում ավտոտնակները կամ զավթած տարածքները, որպեսզի դրանք դառնան լիարժեք հանգստի գոտիներ ու ծառայեն բոլորին»,- նշել է Տարոն Մարգարյանը:-0-
 



Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
10 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներին ձնաբուք է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
19:15
10 Դեկտեմբերի 2016
Մահացել է հայտնի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
94 տարեկանում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը:
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։