ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
Ինչպես նշում է
fithacker.ru–ն, այն բավականին հեշտ է պատրաստել։
Ստորև ներկայացնում ենք ըմպելիքի բաղադրատոմսը.
1 միջին չափի կիվի
Մաղադանոսի ճյուղեր առանց պոչիկների (7–10 հատ)
Անանուխի տերևներ (6–8 հատ)
Կիտրոնի 2 պճեղ (ցիտրուսակեղևի հետ միասին)
100 մլ ջուր
1 թ. գ. մեղր
Загружается новость ... "Лево"
Պատրաստման եղանակ
Մաքրում ենք կիվին և մանրացնում բլենդերի մեջ, ավելացնում ենք կիտրոնն ու մաղադանոսը։ Այնուհետև ավելացնում ենք մեղրը, անանուխի տերևները և ջուրը, այդ ամբողջը նորից խառնում ենք բլենդերի մեջ։
Բարի ախորժակ։ –0–